Կանացի արվեստի ազգային թանգարան
Կանացի արվեստի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, ոչ առևտրային կազմակերպություն և թանգարան |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Վաշինգտոն[1] |
Վայր | Masonic Temple? |
Ղեկավարության նստավայր | Վաշինգտոն, ԱՄՆ[2] |
Հիմնադրվել է | 1981[3] |
Հիմնադիր | Վիլհելմինա Հոլադեյ[3] |
Կայք | nmwa.org(անգլ.) |
Կանացի արվեստի ազգային թանգարան (անգլ.՝ National Museum of Women in the Arts, կրճ. NMWA), արվեստի թանգարան ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։ Այն աշխարհում միակ թանգարանն է, որտեղ ցուցադրվում են արվեստի գործեր, որոնք ստեղծված են բացառապես կանանց կողմից[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել է 1981 թվականին Վիլհելմ Քոուլ Հոլլադեի (անգլ.՝ Wilhelmina Cole Holladay) կողմից։ Բացվել է 1987 թվականին, ներկայացնելով ավելի քան 4500 նկարների, քանդակների, աշխատանքների դեկորատիվ-կիրառական արվեստի հավաքածուններ։ Թանգարանը զբաղեցնում է հին Մասոնական տաճարի տարածքը, որը ներգրավված էր ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցչի մեջ։
Թանգարանի տնօրենը և նրա ամուսինը՝ Ուոլլես Հոլլադեյը սկսեցին հավաքել 1960-ական թվականների արվեստի գործերը։ Հավաքելով մեծ քանակով գործեր, նրանք սկսեցին մտածել թանգարանի և հետազոտական կենտրոնի ստեղծման մասին։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս թանգարանի տնօրենն է Սուսաննա Սթերլինգը (անգլ.՝ Susan Fisher Sterling), նրա ենթակայության տակ են գտնվում 30 աշխատակիցներ։
Թանգարանը բաց է այցելուների համար երկուշաբթիից շաբաթ ժամը 10:00 մինչև 17:00, կիրակի օրերին՝ 12:00 до 17:00: Մուտքը վճարովի է, տոմսի արժեքը 10 դոլար է մեծահասակների համար, ուսանողների և 65-ից բարձր մարդկանց համար 8 դոլար։ Անվճար մուտքը միայն 18-ից փոքրերի համար է։ Ամեն ամսվա առաջին կիրակի օրը մուտքը անվճար է բոլորի համար[5]։
-
Լավինիյա Ֆոնտանա, «Կինը շան հետ»
-
Ալգելիկա Քաուֆման, «Կոմս Գովերի ընտանիքը»
-
Կլարա Պետերս, «Նատյուրմորտ ձկան և կատվի հետ»
-
Եվա Հոնսալես, «Սպիտակ հագած կինը»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://www.charitynavigator.org/ein/521238810
- ↑ 3,0 3,1 https://nmwa.org/about/
- ↑ Կանացի արվեստի ազգային թանգարան:
- ↑ National Museum of Women in the Arts Արխիվացված 2016-03-05 Wayback Machine (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանացի արվեստի ազգային թանգարան» հոդվածին։ |
|