Jump to content

Կանացի արվեստի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանացի արվեստի ազգային թանգարան
Տեսակպատկերասրահ, ոչ առևտրային կազմակերպություն և թանգարան
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՎաշինգտոն[1]
ՎայրMasonic Temple?
Ղեկավարության նստավայրՎաշինգտոն, ԱՄՆ[2]
Հիմնադրվել է1981[3]
ՀիմնադիրՎիլհելմինա Հոլադեյ[3]
Կայքnmwa.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Կանացի արվեստի ազգային թանգարան (անգլ.՝ National Museum of Women in the Arts, կրճ. NMWA), արվեստի թանգարան ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։ Այն աշխարհում միակ թանգարանն է, որտեղ ցուցադրվում են արվեստի գործեր, որոնք ստեղծված են բացառապես կանանց կողմից[4]։

Թանգարանը հիմնադրվել է 1981 թվականին Վիլհելմ Քոուլ Հոլլադեի (անգլ.՝ Wilhelmina Cole Holladay) կողմից։ Բացվել է 1987 թվականին, ներկայացնելով ավելի քան 4500 նկարների, քանդակների, աշխատանքների դեկորատիվ-կիրառական արվեստի հավաքածուններ։ Թանգարանը զբաղեցնում է հին Մասոնական տաճարի տարածքը, որը ներգրավված էր ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցչի մեջ։

Թանգարանի տնօրենը և նրա ամուսինը՝ Ուոլլես Հոլլադեյը սկսեցին հավաքել 1960-ական թվականների արվեստի գործերը։ Հավաքելով մեծ քանակով գործեր, նրանք սկսեցին մտածել թանգարանի և հետազոտական կենտրոնի ստեղծման մասին։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս թանգարանի տնօրենն է Սուսաննա Սթերլինգը (անգլ.՝ Susan Fisher Sterling), նրա ենթակայության տակ են գտնվում 30 աշխատակիցներ։

Թանգարանը բաց է այցելուների համար երկուշաբթիից շաբաթ ժամը 10:00 մինչև 17:00, կիրակի օրերին՝ 12:00 до 17:00: Մուտքը վճարովի է, տոմսի արժեքը 10 դոլար է մեծահասակների համար, ուսանողների և 65-ից բարձր մարդկանց համար 8 դոլար։ Անվճար մուտքը միայն 18-ից փոքրերի համար է։ Ամեն ամսվա առաջին կիրակի օրը մուտքը անվճար է բոլորի համար[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանացի արվեստի ազգային թանգարան» հոդվածին։