Կանադայում Հայաստանի դեսպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի դեսպանություն Օտավայում

Կանադայում Հայաստանի դեսպանություն, Կանադայում Հայաստանի պաշտոնական ներկայացուցուչությունը և 100.000 հոգանոց կանադահայ համայնքի կենտրոնը։ Դեսպան` Լևոն Մարտիրոսյան։ Գտնվում է Օտտավայի Դելավեր պողոտա 7 հասցեում՝ Ռիդո ջրանցքի առջև։

Շենքը գնվել է 1995 թվականին ամերիկահայ բարերար Սարգիս Հակոբյանի օժանդակությամբ։ Այն կառուցվել է 1907-1908 թվականներին և բնակավայր ծառայել շատ հայտնի գործարարների։ Շենքը ժամանակին զբաղեցրել են նաև Հունգարիայի և Ուրուգվայի դեսպանությունները։

Դեսպանատան շենքը զարդարում է «Անմահ Հայաստան» վեց տոննանոց տուֆե հուշարձանը՝ քանդակված Հայաստանում Լևոն Թոքմաջյանի և նրա որդու՝ Հայկ Թոքմաջյանի կողմից և տեղափոխված Կանադա 2001 թվականի հոկտեմբերին։ Ներկայումս այն Հայաստանից դուրս նմանատիպ ամենամեծ հայկական հուշարձանն է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]