Կայա Ռայմոնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կայա Ռայմոնդ
Ծնվել էմայիսի 20, 1980(1980-05-20) (43 տարեկան)
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունդերասան, մոդել և հեռուստատեսային դերասան

Կայա Ռայմոնդ Մարկես (պորտուգալերեն՝ Cauã Reymond Marques (Պորտուգալերեն արտասանություն: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[kaˈwɐ̃ ˈʁejmõ(dʒi) ˈmaʁkis]]], մայիսի 20, 1980(1980-05-20), Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի դերասան[1][2]։ Տպավորիչ դերակատարումներով հանդես է եկել Malhação, Cordel Encantado, Belíssima, Passione, A Favorita, Avenida Brasil հեռուստաֆիլմերում ու սերիալներում[3]։ Նրա ծնողները Բրազիլիայում պրոֆեսիոնալ հոգեբաններ են, Կայան ունի հնդկացիական, գերմանական, պորտուգալական, շվեյցարական ծագում։ Կայա տարօրինակ անունը նրան տվել է իր մայրը, որը Հիպի է, անունը թարգմանաբար նշանակում է Արևի որդի։

1998 թվականին նա իր կարեիրան սկսեց որպես մոդել, ապրել և աշխատել է Ֆրանսիայում։ 2000 թվականին նա ԱՄՆ -ում լավագույն մոդելներից մեկն էր, այնուհետև վերադառնում է Բրազիլիա և սկսում սովորել հոգեբանության կաթոլիկ համալսարանում, և հաճախում է դասերի հանրահայտ դերասանուհի Սուսան Բասթոնի մոտ, 2008 թվականին ըստ սոցիոլոգիական հարցումնների նա ճանաչվել է լավագույն սեքսուալ դերասան։ 2003-2005 թվականներին նա ամուսնացած էր Ալիս Մորայիշի հետ, 2007 թվականին ամուսնացավ Գրազի Մասաֆերրայի հետ, 2012 թվականին նրանք ունեցան դուստր փոքրիկ Սոֆին, խոսակցություններ էին պտտվում, որ զույգը ցանկանում է ամուսնալուծվել և որի պատճառն էր Բրազիլիայի պողոտա (հեռուստասերիալ) սերիալը։ Հայ հանդիսատեսը նրանով հիացավ 2005 թվականին, Արմենիա թվի-ով հեռարձակվող Մեղքի գույնը սերիալում, որտեղ նա մարմնավորում էր Թոուրին։ Կայան չի ծխում, չի օգտագործում ալկոհոլ, ունի սև գոտի, զբաղվում է յոգայով։ 2015 թվականին նկարահանվել է Խաղի օրենքները սերիալում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1] Արխիվացված 2019-02-09 Wayback Machine Cauã Reymond acts in Avenida Brasil
  2. [2], Conheça Cauã Reymond.
  3. [3], Débora Falabella and Cauã Raymond, in the novel Avenida Brasil.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայա Ռայմոնդ» հոդվածին։