Կայա Ռայմոնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կայա Ռայմոնդ
Cauã Reymond cropped.jpg
Ծնվել էմայիսի 20, 1980(1980-05-20) (39 տարեկան)
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
ՔաղաքացիությունFlag of Brazil.svg Բրազիլիա
Մասնագիտությունդերասան, մոդել և հեռուստատեսային դերասան

Կայա Ռայմոնդ Մարկես (մայիսի 20, 1980(1980-05-20), Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի դերասան։ Նրա ծնողները Բրազիլիայում պրոֆեսիոնալ հոգեբաններ են, Կայան ունի հնդկական, գերմանական, պորտուգալական, շվեյցարական ծագում։ Կայա տարօրինակ անունը նրան տվեց իր մայրը, որը Հիպի է, անունը թարգմանաբար նշանակում է Արևի որդի:

1998 թվականին նա իր կարեիրան սկսեց որպես մոդել, ապրել և աշխատել է Ֆրանսիայում: 2000 թվականին նա ԱՄՆ -ում լավագույն մոդելներից մեկն էր, այնուհետև վերադառնում է Բրազիլիա և սկսում սովորել հոգեբանության կաթոլիկ համալսարանում, և հաճախում է դասերի հանրահայտ դերասանուհի Սուսան Բասթոնի մոտ, 2008 թվականին ըստ սոցիոլոգիական հարցումնների նա ճանաչվել է լավագույն սեքսուալ դերասան։ 2003-2005 թվականին նա ամուսնացած էր Ալիս Մորայիշի հետ, 2007 - ին ամուսնացավ Գրազի Մասաֆերրայի հետ, 2012 նրանք ունեցան դուստր փոքրիկ Սոֆին, խոսակցություններ էին պտտվում որ զույգը ցանկանում է ամուսնալուծվել և որի պատճառն էր Բրազիլիայի պողոտա (հեռուստասերիալ) սերիալը։ Հայ հանդիսատեսը նրանով հիացավ 2005 թվականին, Արմենիա թվի-ով հեռարձակվող Մեղքի գույնը սերիալում, որտեղ նա մարմնավորում էր Թոուրին։ Կայան չի ծխում, չի օգտագործում ալկոհոլ, ունի սև գոտի, զբաղվում է յոգոյով։ 2015 թվականին նկարահանվել է Խաղի օրենքները սերիալում։