Կաղապար:Այսօր/Սեպտեմբերի 20
Հիմնական հոդված՝ Սեպտեմբերի 20
- 1187 թ. – Սալահ ադ Դինը սկսեց Երուսաղեմի պաշարումը, ինչը առիթ հանդիսացավ երրորդ խաչակրաց արշավանքների սկիզբ։
- 1910 թ. – ծնվել է Քրիստափոր Թափալցյանը, հայ արձակագիր (մահ. 1967 թ.)։
- 1918 թ. – գնդակահարվեցին Բաքվի 26 կոմիսարները։
- 1946 թ. – տեղի ունեցավ առաջին Կաննի կինոփառատոնը։
- 1957 թ. – մահացել է Յան Սիբելիուսը, ֆինն նշանավոր կոմպոզիտոր, ջութակահար և դիրիժոր (ծն. 1865 թ.)։
- 1969 թ. – ծնվել է Նարեկ Ավետիսյանը, հայ նկարիչ։
- 1990 թ. – Հարավային Օսիան առանձնացավ Վրաստանից։
- 2008 թ. – Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում գտնվող Մարիոտ հյուրանոցում տեղի ունեցած ահաբեկչական գործողության պայթյունի հետևանքով մահացավ 54 մարդ, 266-ը ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ։
- 2011 թ. – Երևանում տեղի ունեցավ Մատենադարանի նոր մասնաշենքի բացումը (ճարտ. Արթուր Մեսչյան)։