Jump to content

Կազիմիր Բուգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կազիմիր Բուգա
լիտ.՝ Kazimieras Būga
Ծնվել էնոյեմբերի 6, 1879(1879-11-06)[1][2]
Pažiegė, Զարասայ շրջան, Ուտենայի գավառ, Լիտվա[3]
Մահացել էդեկտեմբերի 2, 1924(1924-12-02)[1] (45 տարեկան)
Քյոնիգսբերգ, Պրուսիայի ազատ պետություն
ԳերեզմանՊետրաշյունայ գերեզմանատուն
Քաղաքացիություն Լիտվա
Մասնագիտությունբառարանագիր, լեզվաբան, բանասեր և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Պերմի պետական համալսարան, Տոմսկի պետական համալսարան և Վիտովտ Մեծի համալսարան
Գործունեության ոլորտլեզվաբանություն[4], բանասիրություն[4], բառարանագրություն[4] և Վիտովտ Մեծի համալսարան
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան, Քյոնիգսբերգի համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1912)
Տիրապետում է լեզուներինլիտվերեն[1][4]
 Kazimieras Būga Վիքիպահեստում

Կազիմիր Բուգա (լիտ.՝ Kazimieras Būga, նոյեմբերի 6, 1879(1879-11-06)[1][2], Pažiegė, Զարասայ շրջան, Ուտենայի գավառ, Լիտվա[3] - դեկտեմբերի 2, 1924(1924-12-02)[1], Քյոնիգսբերգ, Պրուսիայի ազատ պետություն), լիտվացի, ռուս լեզվաբան, բանասեր, Պերմի (1916-1919), Տոմսկի (1919-1920) և Կաունասի (1922 թվականից) համալսարանների պրոֆեսոր, լիտվերենի ուսումնասիրող։ Մեծ ներդրում ունի լիտվերենի հնչյունաբանության կառուցվածքում, շեշտադրման ու քերականության ուսումնասիրման մեջ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Պետերբուրգի համալսարանը, պատկանել է լեզվաբանության պետերբուրգյան դպրոցին, որի անդամներն են հիմնականում եղել պրոֆեսոր Իվան Բոդուեն դե Կուրտենեի սաները, ովքեր հետագայում եղել են խորհրդային հայտնի լեզվաբաններ` Եվգենի Պոլիվանով, Լև Յակուբինսկի, Բորիս Տոմաշևսկի և այլք։ Լեզվաբանության այս ուղղության ներկայացուցիչնորը զարգացրել են լեզվի մոտեցման նպատակային ու արմատական մոտեցումներ` այս առումով նախորդելով Պրահայի նշանավոր լեզվաբանական դպրոցին։ Պետերբուրգի լեզվաբանական դպրոցի շատ գաղափարներ ընկել են հետագա տասնամյակներում հանդես եկած բազմաթիվ լեզվաբանների աշխարհայացքի հիմքում` կարևոր ազդեցություն ունենալով ժամանակակից լեզվաբանության զարգացման գործում[5]։

Հետաքրքրությունների ոլորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիտվերենի ակադեմիական բառարան

Կազիմիր Բուգայի հետաքրքրություններն առնչվում են լիտվերենի գրեթե բոլոր ոլորտներին։ Նա ուսումնասիրել է լիտվերենի շեշտադրումը, տարբեր հնչյունների ծագումը, նրանց պատմական զարգացումը, բացահայտել է շատ բառերի ծագումնաբանությունը։ Հետազոտել է լիտվական անձնանունների բառակազմության եղանակները, հրատարակել է դրանցից շատերի ստուգաբանությունը։

Բուգան վերականգնել է Լիտվական մեծ իշխանների անունների բնօրինակ ձևերը, մեծ ներդրում է ունեցել լիտվերենի հնչյունական կառուցվածքի, շեշտերի, քերականության ուսումնասիրման բնագավառում։

Լիտվական փոստի նամականիշ` Կազիմիր Դուգայի պատկերով

Նա հոգ է տարել գրավոր լեզվի կատարելագործման համար։ Գրել է մեկ աշխատանք գրավոր լեզվի միասնականացման վերաբերյալ, փրկել է լիտվերեն բազմաթիվ գեղեցիկ բառեր, որոնք հռչակվել էին օտար լեզվից փոխառություններ (լիտ.՝ boba, labas, liaudis, riba, kūdikis, skriauda, marios):

Կազիմիր Բուգային թերևս չի հետաքրքրել միայն լիտվերենի շարահյուսությունը։ Իր բառարանի ներածության մեջ նա գրել է. «Թող ընթերցողը չմտածի անգամ այս բառարանից տրոհության նշանները սովորելու մասին»։

Չնայած Բուգան կարճ է ապրել, սակայն մեծ է նրա կատարած գործը։ Նրան կարելի է համարել լիտվերենի գիտական ուսումնասիրման իսկական հիմնադիրներից մեկը։ 1958-1962 թվականներին Վիլնյուսում հրատարկվել է Կազիմիր Բուգայի «Հատընտիր գործեր» (լիտ.՝ «Rinktiniai raštai») եռահատորյակը։

  • Լիտվացի կառավարիչների անունների մասին
  • Lituanica.
  • Հին լիտվացիների և գերմանացիների հարաբերությունների մասին[6]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Буга, Каземир // Профессора Пермского государственного университета: (1916–2001) / Гл. ред.: В. В. Маланин — Пермь: Изд-во Перм. ун-та, 2001. 279 с.  С. 18-19.
  6. Steponas Maculevičius, Doloresa Baltrušienė. Znajomość z Litwą. Księga tysiąclecia. Tom pierwszy. Państwo. – Kaunas: Kraštotvarka, 1999. – ISBN 9986-892-34-1, p. 127.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • http://www.lkz.lt/ Լիտվերենի ակադեմիական բառարանի առաջին առցանց հրատարակությունը (2005) 20 հատորով (1941-1942)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կազիմիր Բուգա» հոդվածին։