Jump to content

Կազան արենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կազան արենա
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունԿազան
Երկիր Ռուսաստան
Հիմնադրվածհուլիս 2013
Բացված2013
ԿառուցողQ4201980?
ՃարտարապետPopulous
ՍեփականատերԹաթարստան
Տարողություն45 105
Տնային թիմՌուբին ՖԱ
Ծածկույթի տեսակըգազոն
Կայքkazanarena.com
Քարտեզ
Քարտեզ
 Kazan Arena Վիքիպահեստում

«Կազան արենա», ունիվերսալ ֆուտբոլային մարզադաշտ, բազմաֆունկցիոնալ համալիր, որը գտնվում է Կազանում, Թաթարստան։ Ռուսաստանի մեծապարփակ մարզադաշտերից մեկն է՝ հաշվարկված 45379 մարդու համար[1]։

ՈՒԵՖԱ-ի չորրորդ կարգի մարզադաշտ է։ Բացվել է 2013 թվականի հունիսի 14-ին[2]։ Կազանի Ռուբին ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտն է։

Մեծ իրադարձությունների և միջազգային միջոցառումների կենտրոն է՝ 27-րդ համաշխարհային ամառային ունիվերսիադա 2013 թվականին, ՖԻՖԱ-ի աշխարհի 16-րդ ջրային առաջնություն 2015 թվականին, Կոնֆեդերացիաների գավաթ 2017 թվականին և Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 թվականին։

Գտնվելու վայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտը գտնվում է Կազանի Նովո-Սավինովսկի շրջանում, Խուսաին Յամաշևի պողոտայի և Չիստոպոլսկայի փողոցի միջև, Կազանկայի աջ ափի մոտ, «Ռիվիերա» ջրաշխարհի և «Օլիմպ» սպորտային համալիրի հարևանությամբ։ Մարզադաշտ կարելի է հասնել հանրային տրանսպորտով՝ բարձր արագություն (№ 5) և սովորական (№ 6) տրամվայ, տրոլեյբուսներ (№ 2, 13), ավտոբուսներ (№ 75, 45, 33, 62): Ապագայում մարզադաշտ կհասնի Կազանի մետրոպոլիտենի երկրորդը («Մարզադաշտ» կայարան) և երրորդ գիծը («Չիստոպոլկայա» կայարան)։

Նկարագրություն և առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզադաշտի ընդհանուր տեսքը
  • Մարզադաշտի տարածք՝ 28 հեկտար
  • Տարողություն՝ 45 379 հանդիսատես
  • Շինության տարածք՝ 73 330 մ²
  • Շենքի ընդհանուր տարածք՝135 967 մ²
  • Ավտոկայանատեղ՝ 6 285 տեղ (ներառյալ «Վերջին մղոն» գոտում գտնվող ավտոկայանատեղերը)
  • Ֆուտբոլի դաշտ՝ 9000 մ2, 105 մ х 68 մ
  • Մեդիաֆասադ Full HD՝ 3 700 մ²

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարության կառուցվածքի ջրային շուշանի տեսքով ճարտարապետական հայեցակարգը ձևավորվել է «Populous» ընկերությունը։ Այս ճարտարապետական բյուրոյին նախագծերից են հուշադրամը Լոնդոնի հայտնի Ուեմբլի և Էմիրեյթս մարզադաշտերը։ Մարզադաշտի յուրահատկությունը 120 մետր թռիչքն է և տանիքի լուսաթափանց նեցուկները` հենված ընդամենը 8 կետերի վրա։ Այս լուծման շնորհիվ կառույցը թվում է օդային` առանց կորցնելու հուսալիությունը։ Մարզադաշտի եզակի տանիքի մետաղական կառուցվածքները կշռում են 12 հազար տոննա։

Շինարարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մայիսի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դրեց նոր մարզադաշտի առաջին հիմնաքարը։ Օբյեկտը շահագործման հանձնվեց ռեկորդային ժամանակահատվածում, 36 ամիս անց, 2013 թվականի մայիսին։ «Կազան Արենան» դարձավ առաջին մազադաշտը, որ կառուցվել էր Ռուսաստանում ՖԻՖԱ 2018 ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման նպատակով։

Մարզական օբյեկտում տեղակայված Եվրոպայի խոշորագույն մեդիաճակատն է 3700 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ «Կազան Արենայի» մեդիաճակատը եզակի գովազդատեղեկատվական միջոց է, որը թույլ է տալիս իրականացնել սոցիալական նշանակության իրադարձությունների և կինոցուցադրումների ուղիղ հեռարձակումներ։

Ունիվերսիադա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտը դարձավ 2013 թվականի 27-րդ համաշխարհային ամառային Ունիվերսիադայի խոշորամասշտաբ և տեսարժան արարողության բացման և փակման միջոցառումների անցկացման վայր։ Բացման արարողությունը կայացավ 2013 թվականի հուլիսի 6-ին, որին մասնակցեցին ավելի քան 45 հազար հանդիսական։

27-րդ համաշխարհային ամառային Ունիվերսիադայի փակման արարողությունը կայացել է 2013 թվականի հուլիսի 17-ի գիշերվանից մինչև 18-ը։

Ամառային Ունիվերսիադայի ժամանակ հուլիսի 6-17-ը մարզադաշտում տեղակայվեցին ունիվերսիադայի հիմնական մեդիա մամուլի կենտրոնը, Միջազգային հաղորդակցության գլխավոր մամուլի կենտրոնի հետ, որտեղից հեռարձակում էին իրականացնում 12 շարժական հեռուստակայաններ։

Բացման և փակման արարողությունների ժամանակ մարզադաշտում տեղադրվել էին 467 տոննա ընդհանուր քաշով սարքավորումներ, ներառյալ հիմնական բեմահարթակը շատրվաններով, ամբարձիչ տրանսֆորմացիոն բազմահարկ բուրգով և տեսաէկրաններով։ Մարզադաշտի տանիքին տեղադրվել էր 6 տոննայանոց Ունիվերսադայի կրակի թասը։

Մեդիաֆասադ
  • 2014 թվականի օգոստոսի 17-ին մարզադաշտում անցկացվեց առաջին ֆուտբոլային հանդիպումը Ռուսաստանի առաջնության շրջանակներում։ Կազանի «Ռուբին» ֆուտբոլային ակումբը 4-րդ մրցափուլում ոչ ոքի խաղաց մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ (1:1)։ «Ռուբին» ֆուտբոլային ակումբը նոր մարզադաշտում իր առաջին հաղթանակը տարավ օգոստոսի 23-ին Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրի խաղում` հաղթելով այդ պահին գործող չեմպիոն ԲԿՄԱ-ին (2:1)։
  • 2015 թվականի նոյռմբերի 5-ին մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի «Ռուբին»-«Լիվերպուլ» առաջին խաղը։
  • 2016 թվականի մայիսի 2-ին մարզադաշտում կայացավ 2015/16 թ Ռուսաստանի Գավաթի «ԲԿՄԱ»-«Զենիթ» եզրափակիչ խաղը։
  • 2016 թվականի մայիսի 21-ին 30-րդ տուրում «Ռուբինը» զիջեց «ԲԿՄԱ»-ին (0:1)։ «Կազան Արենա»- ում ԲԿՄԱ-ն հաղթեց 2016/17թվականի ֆուտբոլի Ռուսաստանի առաջնությունում։
  • 2017 թվականի հունիսի 17-ից հուլիսի 2-ը «Կազան Արենա» մարզադաշտում անցկացվեց 2017 թվականի Կոնֆեդերացիայի Գավաթի ութերորդ մրցաշարի չորս խաղ, ՖԻՖԱ-ի հովանու ներքո ազգային հավաքականների միջև։
  • Հունիսի 18-ին Պորտուգալիայի և Մեքսիկայի հավաքականները ոչ ոքի խաղացին (2:2)։
  • Հունիսի 22-ին «Կազան Արենայում» հանդիպեցին Գերմանիայի և Չիլիի հավաքականները (1:1)։
  • Հունիսի 24-ին մարզադաշտում անցկացվեց Մեքսիկա-Ռուսաստան մրցախաղը (2:1)։
  • Հունիսի 28-ին մրցեցին Պորտուգալիայի և Չիլիի հավաքականները (0:3)։
  • Կոնֆեդերացիայի գավաթի չորս խաղերում «Կազանի արենա» մարզադաշտ է այցելել ավելի քան 150000 երկրպագու։
  • Հունիսի 14 - հուլիսի 15, 2018 թ. Կազան արենայում կանցկացվի 2018 թվականի աշխարհի 21-րդ գավաթի խաղարկության վեց խաղերը։
  • Հունիսի 16 Ֆրանսիա-Ավստրալիա
  • Հունիսի 20 Իրան-Իսպանիա
  • Հունիսի 24 Լեհաստան-Կոլումբիա
  • Հունիսի 27 Կորեա-Գերմանիա
  • Հունիսի 30 -1/8 եզրափակիչ
  • Հունիսի 6 - 1/4

Ջրային սպորտաձևերի Լողի միջազգային ֆեդերացիայի աշխարհի 16-րդ առաջնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լողավազանները Աշխարհի ջրասպորտի առաջնության ժամանակ, 2015

«Կազան Արենան» աշխարհի միակ ֆուտբոլային մարզադաշտն է, որտեղ սահմանվել են լողի գծով 12 համաշխարհային ռեկորդ։ Համաշխարհային ջրային առաջնության պատմության մեջ առաջին անգամ մարզադաշտում տեղադրվեցին երկու 50 մետրանոց ժամանակավոր լողավազաններ, գլխավոր լողավազանը մրցումների, իսկ մյուսը մարզումների անցկացման համար։ Լողավազանների շուրջը կառուցվեց 14500 հանդիսատեսի համար նախատեսված ժամանակավոր տրիբունաներ։ Տրիբունաների տակ հարմարեցվեցին տեխնիկական տարածքներ և տեղադրվեցին սարքավորումներ։

Ջրային սպորտաձևերի առաջնության շրջանակներում անցկացվեցին սինխրոն լողի (2015 թվականի հուլիսի 25 -ից մինչև օգոստոսի 1-ը) և լողի մրցումներ (2015 թվականի օգոստոսի 2-ից 9-ը)։

Ջրային սպորտաձևերի Լողի միջազգային ֆեդերացիայի աշխարհի 2015 թվականի առաջնության անցկացումից հետո բոլոր ժամանակավոր կառուցվածքները ապամոնտաժվեցին։

Ջրային սպորտաձևերի Լողի միջազգային ֆեդերացիայի աշխարհի 16-րդ առաջնության նախապատրաստման և անցկացման հետ կապված մարզադաշտում ֆուտբոլային խաղեր չէին անցկացվում։

Ենթակառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սքայ բոքսերը մարզադաշտի տեսարանով

Մեդիա կենտրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Համաժողովների դահլիճ
  • 72 սքայբոքս խաղադաշտերի համայնապատկերով
  • «Palladium» ռեստորան խաղադաշտի համայնապատկերով
  • «Ruby bar», «Sapphire lounge» սննդի գոտիներ
  • 168 առևտրի կետեր սննդի սրահների մոտ
  • Kazan Arena Family
  • Harley - Davidson Kazan պաշտոնական դիլերային կենտրոն
  • Stadium Hotel «Sport&Family»
  • Կենդանիների բազմաֆունկցիոնալ կենտրոն

Սպորտային կլաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «X-Fit Arena» ֆիթնես կենտրոն լողավազանով
  • «CrossFit Pioneer» սպորտային ակումբ
  • Դենիս Զարիպովի «Հաղթական նետում» կենտրոն
  • Սքվոշ-կորտ
Arenaland փառատոնը Կազան արենայում

Մանկական կլաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «KidSpqace» մանկական տարածք
  • «Փայլատակ» մանկական գիտաժամանցային կենտրոն
  • «Baby Football» մանկական ֆուտբոլի հատված

Հրապարակի բազմաֆունկցիոնալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կազան Արենա » մարզադաշտում ամեն տարի անցկացվում է տարբեր բնույթի դաշնային և հանրապետական նշանակության մարզա մշակութային, միջոցառումներ տոնակատարություններ համերգներ փառատոներ, որոնց մասնակցում է մինչև մեկ միլիոն հանդիսատես։

2013 թվականից մինչև 2016 թվականը մարզադաշտի հարակից տարածքում գործել է Ժողովրդական սահադաշտը, որի այցելուների թիվը սեզոնի ընթացքում կազմել է մինչև 200000։

2015 թվականին ջրային սպորտաձևերի աշխարհի առաջնության ժամանակ մարզադաշտում հիմնադրվեց FINA մշակութային զբոսայգին, որտեղ այցելեցին ավելի քան 400000 մարդ։

2016 թվականին FINA զբոսայգու տեղում բացվեց Ռուսաստանում ամենախոշոր շարժվող դինոզավրերի այգին, որի աշխատանքի ընթացքում այցելուների թիվը հասավ մինչև հինգ հարյուր հազարի։

2017 թվականին «Կազան Արենա» մարզադաշտում առաջին անգամ անցկացվեց փոքր ձևաչափի «Arenaland» փառատոնը, որին մասնակցեցին Kadebostany, Therr Maitz, «Пицца» խմբերը։ Երկու օրվա ընթացքում (22, 23 հուլիսի) մարզադաշտ հաճախեց շուրջ 10 000 հանդիսական։ Փառատոնի ընթացքում գործում էին Art, Drive, It, Fun, Food, Fashion գոտիները։

ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2017

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվ Ժամ Թիմ #1 Արդյունք Թիմ #2 Ռաունդ Հաճախելիություն
Հունիսի 18, 2017 18:00 Պորտուգալիա Պորտուգալիա 2–2 Մեքսիկա Մեքսիկա Խումբ A 34,372[3]
Հունիսի 22, 2017 21:00 Գերմանիա Գերմանիա 1–1 Չիլի Չիլի Խումբ B 38,222[4]
Հունիսի 24, 2017 18:00 Մեքսիկա Մեքսիկա 2–1 Ռուսաստան Ռուսաստան Խումբ A 41,585[5]
Հունիսի 28, 2017 21:00 Պորտուգալիա Պորտուգալիա 0–0 (0–3 p) ՉիլիՉիլի Կիսաեզրափակիչ 40,855[6]

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվ Ժամ Թիմ #1 Արդյունք Թիմ #2 Ռաունդ Հաճախելիություն
Հունիսի 16, 2018 13:00 Ֆրանսիա Ֆրանսիա Ավստրալիա Ավստրալիա Խումբ C
Հունիսի 20, 2018 21:00 Իրան Իրան Իսպանիա Իսպանիա Խումբ B
Հունիսի 24, 2018 21:00 Լեհաստան Լեհաստան Կոլումբիա Կոլումբիա Խումբ H
Հունիսի 27, 2018 17:00 Հարավային Կորեա Հարավային Կորեա Գերմանիա Գերմանիա Խումբ F
Հունիսի 30, 2018 17:00 Winner Group C Runner-up Group D Ռաունդ 16
Հուլիսի 6, 2018 21:00 Winner Match 53 Winner Match 54 Կիսաեզրափակիչ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Вместимость стадиона согласно официальному сайту
  2. В Казани снова отложили открытие главного стадиона Универсиады-2013
  3. «Match report – Group A – Portugal - Mexico» (PDF). FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2017 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին. {{cite web}}: Unknown parameter |access-Date= ignored (|access-date= suggested) (օգնություն)
  4. «Match report – Group B – Germany - Chile» (PDF). FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2017 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին. {{cite web}}: Unknown parameter |access-Date= ignored (|access-date= suggested) (օգնություն)
  5. «Match report – Group A – Mexico - Russia» (PDF). FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2017 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին. {{cite web}}: Unknown parameter |access-Date= ignored (|access-date= suggested) (օգնություն)
  6. «Match report – Semi-final – Portugal - Chile» (PDF). FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2017 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին. {{cite web}}: Unknown parameter |access-Date= ignored (|access-date= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]