Կադրիե Նուրմամբետ
Կադրիե Նուրմամբետ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 21, 1933 Դոբրիչ, Բուլղարիա |
Երկիր | Ռումինիա |
Մահացել է | հունվարի 31, 2023[1] (89 տարեկան) Բուխարեստ, Ռումինիա |
Ժանրեր | ժողովրդական երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի և փաստաբան |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Electrecord? |
Կրթություն | Բուխարեստի համալսարան |
Կադրիե Նուրմամբետ (ռումիներեն՝ Kadriye Nurmambet, Ղրիմի թաթարերեն՝ Qadriye Nurmambet, օգոստոսի 21, 1933, Դոբրիչ, Բուլղարիա - հունվարի 31, 2023[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի-ղրիմի-թաթար ժողովրդական երգերի կատարող և բանահավաք։ Իր հայրենի երկրում նա ստացել է «Դոբրուջայի Սոխակ» մականունը[2][3][4][5][6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կադրիեն ծնվել է 1933 թվականի օգոստոսի 21-ին Ռումինիայի թագավորության Դոբրուդջա շրջանում (այժմ՝Դոբրիչ, Բուլղարիա) ղրիմ-թաթարական ընտանիքում։ Նրա հայրը հրետանային գումարտակի սպա էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում, երբ Ռումինիան Հարավային Դոբրուդջան զիջեց Բուլղարիային, Կադրիեի ընտանիքը տեղափոխվեց Հյուսիս-Մեջիդիա, որտեղ նրա հայրը նշանակվեց կայազորի հրամանատար[2]։
1957 թվականին ավարտել է Բուխարեստի համալսարանի իրավագիտության բաժինը։ Նա եղել է առաջին ղրիմ-թաթարական կին իրավաբանը Ռումինիայում, ծառայել է Կոնստանցայի փաստաբանական պալատում[2][3]։
Նուրմամբետը հետաքրքրվել է բանահյուսությամբ և ժողովրդական երաժշտությամբ դեռևս մանկության տարիներից՝ հանդես գալով ղրիմ-թաթարական և ռումինական ժողովրդական բանահյուսության կոլեկտիվներում։ 1950 թվականին երկրում հայտնի մի շարք դերասանների հետ միասին հանդես է եկել Ռումինական աթենեումի բեմում[2]։
1954 թվականին Բուխարեստի երաժշտության ազգային համալսարանի պրոֆեսոր Տիբերիու Ալեքսանդրը բարձր գնահատեց նրա կատարումը, որի շնորհիվ էլ նա հանդես եկավ ռադիոյով։ Նուրմամբետի առաջին սկավառակը թողարկվեց 1960 թվականին Electrecord պիտակի ներքո, որին հետևեցին մյուսները` 1963, 1974, 1980, 1982 և 1989 թվականներին[2]։
Կադրիեն առաջին ժողովրդական երգերը սովորեց իր մորից։ Հետագայում նա մեծ հետաքրքրություն է հանդես բերում ավանդական երգերի հավաքագրման նկատմամբ։ Նա ճամփորդում էր Դոբրուդջայի գյուղերով, որոնում էր տեղացի բնակիչներին, որոնք հանդես էին գալիս որպես ղրիմ-թաթարական, նոգայական և թուրքական մշակույթի կրողներ։ 1957 թվականին նա հրավիրվեց Բուխարեստի ազգագրության և բանահյուսության ինստիտուտի Ոսկե ձայնային արխիվի համար ավելի քան 90 ավանդական թաթարական և թուրքական երգեր ձայնագրելու համար։ Իր ողջ կյանքի ընթացքում նա մեծ ջանքեր է գործադրել Ռումինիայի թուրքերի և թաթարների ավանդական երաժշտության պահպանման ուղղությամբ, կատարողներին սովորեցրել բանահյուսություն[2][3]։
Նրա վերջին Թաթարական և թուրքական ավանդական ժողովրդական երգեր անվանումով ստուդիական ալբոմը թողարկվել է 2009 թվականին Electrecord պիտակով[5][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.radioconstanta.ro/2023/02/01/s-a-stins-din-viata-priveghetoarea-cantecului-popular-tataresc-si-turcesc-kadriye-nurmambet-1932-2023/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Agi-Amet, Gemal. Dicţionarul personalităţilor turco-tătare din România. Constanta: Metafora. ISBN 9789739340274.
- ↑ 3,0 3,1 3,2 Yusuf Ismail, Gülşen. «Romanya'nın bülbül sesi: Kadriye Nurmambet». Kalgay (Crimean Turkish). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Bocai, Adina (2009 թ․ հոկտեմբերի 19). «Kadriye Nurmambet "pledează", din nou, pentru "Melodii populare tătăreşti şi turceşti"» (ռումիներեն). Cuget Liber. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ 5,0 5,1 Bucinschi, Raluca. Bibliografia Nationala Romana: Documente muzicale tiparite si audiovizuale, Anul XLIV/2011 (PDF). Bucharest: Editura Bibliotecii Nationale a Romaniei. էջ 14. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
- ↑ 6,0 6,1 Romanian Institute for Research on National Minorities. «Lansare de CD: Kadriye Nurmambet, "Melodii populare tătăreşti şi turceşti"». ispmn.gov.ro (Romanian). ISPMN. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
- Օգոստոսի 21 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Բուլղարիայում ծնվածներ
- Հունվարի 31 մահեր
- 2023 մահեր
- Բուխարեստ քաղաքում մահացածներ
- Բուխարեստի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Դոբրիչ քաղաքում ծնվածներ
- Ղրիմի թաթար բանահավաքներ
- Ռումինացի ազգագրագետներ
- Ռումինացի արվեստագետներ
- Ռումինացի բանահավաքներ
- Ռումինացի երաժիշտներ
- Ռումինացի երգչուհիներ
- Ստեղծագործական կեղծանուններ