Կադրիե Նուրմամբետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կադրիե Նուրմամբետ
Ծնվել էօգոստոսի 21, 1933(1933-08-21) (88 տարեկան)
Կոնստանցա, Ռումինիա
ԵրկիրFlag of Romania.svg Ռումինիա
Ժանրերժողովրդական երաժշտություն
Մասնագիտություներգչուհի և փաստաբան
Գործիքներվոկալ
ԼեյբլElectrecord?
ԿրթությունԲուխարեստի համալսարան

Կադրիե Նուրմամբետ (ռումիներեն՝ Kadriye Nurmambet, Ղրիմի թաթարերեն՝ Qadriye Nurmambet, օգոստոսի 21, 1933(1933-08-21), Կոնստանցա, Ռումինիա), ռումինացի-ղրիմի-թաթար ժողովրդական երգերի կատարող և բանահավաք։ Իր հայրենի երկրում նա ստացել է «Դոբրուջայի Սոխակ» մականունը[1][2][3][4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կադրիեն ծնվել է 1933 թվականի օգոստոսի 21-ին Ռումինիայի թագավորության Դոբրուդջա շրջանում (այժմ՝Դոբրիչ, Բուլղարիա) ղրիմ-թաթարական ընտանիքում։ Նրա հայրը հրետանային գումարտակի սպա էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում, երբ Ռումինիան Հարավային Դոբրուդջան զիջեց Բուլղարիային, Կադրիեի ընտանիքը տեղափոխվեց Հյուսիս-Մեջիդիա, որտեղ նրա հայրը նշանակվեց կայազորի հրամանատար[1]։

1957 թվականին ավարտել է Բուխարեստի համալսարանի իրավագիտության բաժին։ Նա եղել է առաջին ղրիմ-թաթարական կին իրավաբանը Ռումինիայում, ծառայել է Կոնստանցայի փաստաբանական պալատում[1][2]։

Նուրմամբետը հետաքրքրվել է բանահյուսությամբ և ժողովրդական երաժշտությամբ դեռևս մանկության տարիներից՝ հանդես գալով ղրիմ-թաթարական և ռումինական ժողովրդական բանահյուսության կոլեկտիվներում։ 1950 թվականին երկրում հայտնի մի շարք դերասանների հետ միասին հանդես է եկել Ռումինական աթենեումի բեմում[1]։

1954 թվականին Բուխարեստի երաժշտության ազգային համալսարանի պրոֆեսոր Տիբերիու Ալեքսանդրը բարձր գնահատեց նրա կատարումը, որի շնորհիվ էլ նա հանդես եկավ ռադիոյով։ Նուրմամբետի առաջին սկավառակը թողարկվեց 1960 թվականին Electrecord պիտակի ներքո, որին հետևեցին մյուսները` 1963, 1974, 1980, 1982 և 1989 թվականներին[1]։

Կադրիեն առաջին ժողովրդական երգերը սովորեց իր մորից։ Հետագայում նա մեծ հետաքրքրություն է հանդես բերում ավանդական երգերի հավաքագրման նկատմամբ։ Նա ճամփորդում էր Դոբրուդջայի գյուղերով, որոնում էր տեղացի բնակիչներին, որոնք հանդես էին գալիս որպես ղրիմ-թաթարական, նոգայական և թուրքական մշակույթի կրողներ։ 1957 թվականին նա հրավիրվեց Բուխարեստի ազգագրության և բանահյուսության ինստիտուտի Ոսկե ձայնային արխիվի համար ավելի քան 90 ավանդական թաթարական և թուրքական երգեր ձայնագրելու համար։ Իր ողջ կյանքի ընթացքում նա մեծ ջանքեր է գործադրել Ռումինիայի թուրքերի և թաթարների ավանդական երաժշտության պահպանման ուղղությամբ, կատարողներին սովորեցրել բանահյուսություն[1][2]։

Նրա վերջին Թաթարական և թուրքական ավանդական ժողովրդական երգեր անվանումով ստուդիական ալբոմը թողարկվել է 2009 թվականին Electrecord պիտակով[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Agi-Amet Gemal։ Dicţionarul personalităţilor turco-tătare din România։ Constanta: Metafora։ ISBN 9789739340274 
  2. 2,0 2,1 2,2 Yusuf Ismail Gülşen։ «Romanya'nın bülbül sesi: Kadriye Nurmambet»։ Kalgay (Crimean Turkish)։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-19-ին։ Վերցված է օգոստոսի 15, 2014 
  3. Bocai Adina (հոկտեմբերի 19, 2009)։ «Kadriye Nurmambet "pledează", din nou, pentru "Melodii populare tătăreşti şi turceşti"» (ռումիներեն)։ Cuget Liber։ Վերցված է օգոստոսի 15, 2014 
  4. 4,0 4,1 Bucinschi Raluca։ Bibliografia Nationala Romana: Documente muzicale tiparite si audiovizuale, Anul XLIV/2011։ Bucharest: Editura Bibliotecii Nationale a Romaniei։ էջ 14 
  5. 5,0 5,1 Romanian Institute for Research on National Minorities։ «Lansare de CD: Kadriye Nurmambet, "Melodii populare tătăreşti şi turceşti"»։ ispmn.gov.ro (Romanian)։ ISPMN։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է օգոստոսի 15, 2014