Jump to content

Ծղուկ լեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ծղուկ (լեռնազանգված)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծղուկ (այլ կիրառումներ)
Ծղուկ
Տեսակլեռ
ԵրկիրՀայաստան
Վարչատարածքային միավորՍյունիքի մարզ և Շահումյանի շրջան
Աշխարհագրական
տեղադրություն
Սյունիքի բարձրավանդակ
Վերջին ժայթքումմ.թ.ա. 3000 ± 300 տարի
Ծղուկ լեռ (Հայաստան)##
Ծղուկ լեռ (Հայաստան)
Ծղուկ լեռ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ծղուկ լեռ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արտաքին տեսաֆայլեր
Տեսարան Ծղուկ լեռան գագաթից

Ծղուկ, լեռնազանգված և հրաբխային լեռնագագաթ Հայաստանի Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի սիահմանագլխին, Սյունիքի բարձրավանդակում։

Հսկա հրաբխային զանգված է։ Ունի 3581 մ բարձրություն, գագաթին կա ջրածածկ ոչ մեծ խառնարան, զառիթափ ու կտրտված լանջեր, որոնք ցածրանում են դեպի լեռնազանգվածը եզերող սարավանդները։ Շրջակայքում կան անտառներ, վերին մասում՝ ծանծաղ լճեր։

Կազմված է անթրոպոգենի դացիտներից ու անդեզիտաբազալտներից։ Գագաթին կա ջրածածկ ոչ մեծ խառնարան։ Լանջերը կտրտված են, շատ են քարացրոնները, լավային հոսքերը, պահպանվել են սառցապատման հետքեր։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է, գագաթը՝ ձնամերձ[1][2]։

Ժայռապատկերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղտասար հնավայրում հայտնաբերվել են ավելի քան 2000 ժայռապատկերներ՝ ցրված լեռան ստորոտներում, հրաբխային խառնարանից գոյացած մանր լճակների շուրջ, ձորակներում և դարավանդներում։ Դրանք Սյունիքի հնագույն հուշարձաններից են։ Ժայռապատկերների մեծ մասը փորագրված է պղնձագույն և սև ժայռաբեկորների հորիզոնական կամ ուղղաձիգ հարթ մակերևույթներին՝ 2-6 սմ խորության, 2-20 մմ լայնության խորագծերով։

Ժայռապատկերների բովանդակությունը բազմազան է. դրանցում տեղ են գտել որսորդությանը, մարդուն շրջապատող բնաշխարհին, հմայական արարողություններին, տիեզերական պատկերացումներին, հատկապես արևի պաշտամունքին աղերսվող տեսարաններ։ Ուղտասարում ամենահին ժայռապատկերները վերաբերում են մ.թ.ա. V-IV հազարամյակներին։ Զանգվածեղ ժայռաբեկորների վրա դրոշմված են եղջերուների, գիշատիչների մեծադիր ծավալային պատկերներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 60 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 857 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծղուկ լեռ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։