Խոսե դե Սալամանկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսե դե Սալամանկա
իսպ.՝ José de Salamanca, 1st Count of los Llanos
 
Կուսակցություն՝ Moderate Party?
Կրթություն՝ Գրանադայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ձեռնարկատեր
Ծննդյան օր մայիսի 23, 1811(1811-05-23)[1][2]
Ծննդավայր Մալագա, Անդալուզիա, Իսպանիա
Վախճանի օր հունվարի 21, 1883(1883-01-21)[1][3] (71 տարեկան)
Վախճանի վայր Մադրիդ, Իսպանիա
Թաղված Մադրիդի Սուրբ Իսադորի անվան գերեզմանատուն
Քաղաքացիություն  Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ José de Salamanca y Mayol

Խոսե դե Սալամանկա, (իսպ.՝ José de Salamanca y Mayol, մայիսի 23, 1811(1811-05-23)[1][2], Մալագա, Անդալուզիա, Իսպանիա - հունվարի 21, 1883(1883-01-21)[1][3], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ազնվական, քաղաքական գործիչ, գործարար։ Եղել է Իսպանիայի ֆինանսների նախարար, և կարճ ժամկետով, դե ֆակտո, 1847 թվականին եղել է վարչապետ[4]։

Հայտնի է եղել է Իսպանիայի Իզաբելա II թագուհու գահակալման օրոք, պատասխանատու է եղել Մադրիդ քաղաքի ընդարձակման համար։ Մադրիդի Սալամանկա շրջանը կոչվում է նրա անունով[5]։ Նրա արկածախնդիր կյանքը լի է եղել վայրիվերումներով[4][5]։ Որպես գործարար՝ ձեռնարկել է մի շարք ծրագրեր, որոնց շնորհիվ ձևավորվել է ժամանակակից Իսպանիան. երկաթուղիներ, վարչական շրջանների կառուցում, բանկային ներդրումներ[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1828 թվականին ավարտել է Գրանադայի Սան Բարտոլոմե և Սանտիագո իրավունքի և փիլիսոփայության քոլեջը։ Գրանադայում նա առաջին անգամ հանդիպում է Ֆերդինանդ VII-ի բացարձակ ռեժիմի դեմ հանդես եկողներին, այդ թվում և Մարինա դե Պինեդա Մունյոսին[4][5]։ Կարճ ժամանակ անց, երբ նա վերադառնում է իր հայրենի Մալագա, լիբերալ գեներալ Խոսե Մարիա Տոռիխոսը ձերբակալվում է պետական հեղաշրջման համար։ Սալամանկան հավանաբար ներգրավված է լինում հեղաշրջման մեջ[6]։ Նա մեկնում է Մադրիդ Տոռիխոսի համար ներողություն խնդրելու[7]։ Նրա հեղափոխական եռանդը որոշ ժամանակ հանդարտվում է, և նա, ի շնորհիվ հոր Սեա Բերմուդեսի հետ բարեկամական կապերի, ով նախարարների խորհրդի նախագահ էր (վարչապետը), 1833 թվականին Սալամանկան նշանակվում է Ալիկանտե համայնքի Մոնովար քաղաքի քաղաքապետ[4]։ 1837 թվականի նոր պրոգրեսիվ սահմանադրությունից հետո Սալամանկան դառնում է Մալագայի փոխքաղաքապետ։ Պաշտոնավարելու համար նա տեղափոխվում է Մադրիդ[4]։

Երիտասարդ Խոսե դե Սալամանկայի դիմանկարը

Կարճ ժամկետով նա դառնում է Մադրիդի առաջին ատյանի դատավոր, 1839 թվականին պաշտոնապես ձեռք է բերում աղի մենաշնորհ, սկսում ներդրումներ անել ֆոնդային բորսայում։ 1847 թվականի մարտի 28-ին Խոակին Ֆրանցիսկո Պաչեկոյի կառավարությունում նա նշանակվում է Իսպանիայի ֆինանսների նախարար[4], երբ հոկտեմբերին կառավարությունը ցրվում է, նա կարճ ժամկետով «դե ֆակտո» դառնում է վարչապետ, սակայն երբ կառավարությունը բացահայտում է նրա ենթադրյալ ֆինանսական խախտումները, նրան փոխարինում է Ֆլորենսիո Գարսիա Գոյենան[4]։ Մինչև 1849 թվականը Սամալկանը աքսորվում է Ֆրանսիա։

Սալամանկան հիմնադրել է Իզաբելա II բանկը (1844) և Կադիսի բանկը (1846)[6]։

Սալամանկայի արձանը Մադրիդի համանուն հրապարակում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Vela C. Salamanca (y Mayol), José, Marqués de // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T075266
  2. 2,0 2,1 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  3. 3,0 3,1 3,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 José María Salamanca Mayol (1811–1883) (Marqués de Salamanca), Base documental d'Història Contemporània de Catalunya. Retrieved 2010-03-03.
  5. 5,0 5,1 5,2 Luis Enrique Otero Carvajal, La Alta Burguesia de los Negocios y sus Palacios en el Madrid en el XIX, Departamento de Historia Contemporánea, Universidad Complutense de Madrid. Retrieved 2010-03-06.
  6. 6,0 6,1 6,2 José de Salamanca y Mayol, Biografías y Vidas, retrieved 2010-03-06.
  7. 1831: Expedición a Málaga, Asociación Histórico-Cultural Torrijos 1831 de Alhaurín de la Torre, Málaga. Retrieved 2010-03-06.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hernández Girbal, F.: José de Salamanca, marqués de Salamanca: el Montecristo español. Ediciones Lira, Madrid, 1963.
  • Lacomba, Juan Antonio, Málaga: Personajes en su historia. Ed. Arguval, Málaga, 1986.
  • Zavala, José María, «María Cristina de Borbón, en la picota». La Aventura de la Historia, nº 91. Arlanza ediciones S.A., 2006.
  • Rico, Eduardo G., Yo, José de Salamanca, el «Gran Bribón». Ed. Planeta, Barcelona, 1994.
  • Torrente Fortuño, José Antonio, Salamanca, bolsista romántico. Ed. Taurus, Madrid, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե դե Սալամանկա» հոդվածին։