Խոզանափուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոզանափուշ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Տատասկափշայիններ (Carduoideae)
Տրիբա Cynareae
Ենթատրիբա Carduinae
Ցեղ Խոզանափուշ (Cousinia)
Cass., 1827

Խոզանափուշ (լատին․՝ Cousinia), կուզենիա, աստղածաղկագգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը կոշտ է և չոր, ճյուղերը՝ փշակալած, բարձրությունը՝ 40-50 սմ տերևներն ամբողջականից փետրաբաժան են, բլթակավոր։ Ծաղկաբույլը գնդաձև զամբյուղ է, ծաղիկները՝ երկսեռ, խողովակաձև, դեղին, սպիտակադեղին, ծիրանագույն, սպիտակ։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը հակադիր ձվաձև կամ հակադիր բրգաձև, շուտ թափվող մազիկներով սերմիկ է։ Խոզանափուշ բարալիկ (C. tenella) հազվագյուտ տեսակը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 500, Հայաստանում՝ 27 տեսակ՝

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հայաստանի բոլոր ցածրադիր և միջին լեռն, գոտիներում (անապատներ, կիսաանապատներ, տափաստաններ, նոսրանտառներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոզանափուշ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոզանափուշ» հոդվածին։