Խնայատուփ
Խնայատուփ, սովորաբար երեխաների կողմից օգտագործվող մետաղադրամների տարա։ Խնայատուփը անգլիախոս երկրներում հայտնի է որպես «սովորական բանկ» (անգլ.՝ still bank)` ի տարբերություն 20-րդ դարի հայտնի «մեխանիկական բանկերի», որոնք մետաղադրամով աշխատացվող մեխանիկական խաղալիք էին։ Գովազդային նպատակներով հաճախ օգտագործվում են ընկերությունների կողմից։ Խնայատուփ (անգլ.՝ piggy bank) անվան կիրառության արդյունքում մեծ տարածում է գտել խոզի տեսքով տարան, և ֆինանսական ծառայություն մատուցող շատ ընկերություններ օգտագործում են խնայատուփերը որպես իրենց խնայողության ծառայաությունների ապրանքանիշ։
Խնայատուփը սովորաբար պատրաստվում է խեցուց կամ ճենապակուց[1]։ Դրանք հիմնականում ներկված են և ծառայում են որպես դաստիրակության միջոց` երեխաներին ուսուցանելու խնայողությունների գաղափարները։ Շատ խնայատուփեր իրենց վերևի մասում ունեն ռետինե մասնիկ, մյուսները պատրաստված են վինիլից և մետաղադրամի հեշտ մուտքի համար ունեն շարժական քիթ։ Որոշներն էլ ներառում են էլեկտրոնային համակարգ, որը հաշվում է խնայատուփի գումարը[2]։ Որոշ խնայատուփեր մետաղադրամները հանելու համար իրենց վրա չունեն որոշակի բացվածք, այդ պատճառով այն պետք է կոտրել մուրճով կամ այլ եղանակով բացել[3][4]։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան բազմաթիվ վարկացներ այն վերաբերյալ, թե ինչու խնայատուփերը եղել են խոզի տեսքով։ Համաձայն մի չհաստատված վարկածի, փիգը (անգլ.՝ pygg) նարնջագույն կավ է, որն օգտագործվել է միջնադարում՝ որպես խնայատուփ պատրաստելու մատչելի նյութ։ Այն կոչվել է խնայատուփ (անգլ.՝ pigg pots կամ pygg jars)[3]։ Վիճելի է, թե արդյոք «pygg»-ը պարզապես «խոզ» բառի բարբառային տարբերակն է[4]։ 18-րդ դարում «pig jar» եզրույթը դարձել է «խնայատուփ»[5]։ Քանի որ խնայատուփը այժմ պատրաստվում է այլ նյութերից, ինչպես ապակին, թիթեղ կամ պլաստմասսան, այդ անվանումն աստիճանաբար սկսել է օգտագործվել ոչ թե այն պատրաստելու նյութն անվանելու, այլ տարայի ձևը նշելու համար։
Դրամների համար նախատեսված Արևմտյան հնագույն տուփը թվագրվում է 2-րդ դարով հունական Պրիենե քաղաքից (Փոքր Ասիա)։ Այն պատկերում էր հունական տաճարի մանրակերտը՝ ճակտոնի հատվածում փոքրիկ ճեղքով։ Տարբեր ձևերի դրամատուփեր են պեղվել Պոմպեյում և Հերկուլանումում։ Դրանք հաճախ օգտագործվել են ուշ անտիկ ժամանակաշրջանի նահանգներում, մասնավորապես, Հռոմեական Բրիտանիայում և Հռենոսի ափին[6]։
Ճապոնական և ինդոնեզական cèlèngan եզրույթը (բառացիորեն` «վայրի խոզի նմանություն», սակայն օգտագործվում է «խնայողություններ» և «խնայատուփ» իմաստով) կիրառվում է նաև տեղական բանկերի կողմից։ Ինդոնեզիայի Արևելյան Ճավա նահանգի Թրովուլան շրջակայքում գտնվող հնագիտական մեծ տարածքում հայտնաբերվել են վարազի տեսքով խնայատուփեր։ Սրանք հավանաբար ճավայերեն-ինդոնեզերեն բառի աղբյուրն են, որը վերաբերում է խնայողություններին կամ փողերի տարաներին։ Խնայատուփերի մեկ այլ ճավայաինդոնեզերեն հոմանիշ է «տաբունգան» (tabungan), որը ծագում է «խողովակ» կամ «մխոց» բառից։ Այն առաջացել է մետաղադրամների տարա պատրաստելու մեկ այլ եղանակից՝ օգտագործելով բամբուկի մի հատված, որն ավարտվում է մետաղադրամ տեղադրելու համար նախատեսված մասով։ Խնայատուփի կարևոր նմուշ տեղակայված է Ինդոնեզիայի ազգային թանգարանում։ Այն վերականգնվել է, քանի որ հայտնաբերվել է կոտրված վիճակում։ Մաջապահիտ թրծած կավե մետաղադրամի տարաները հայտնաբերվել են տարբեր ձևերի, ներառյալ խողովակների և տուփերի ձևով մետաղադրամ տեղադրելու մասով։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից խնայատուփերը չեն սահմանափակվում միայն խոզերի նմանությամբ և կարող են լինել տարբեր ձևի, չափի և գույնի։ Առավել հաճախ օգտագործվում են տաճարների և եկեղեցիների կողմից, քանի որ դրանք կողպված փողային տուփեր են` նեղ բացվածքով, կանխիկ մետաղադրամներ գցելու համար։ Ժամանակ առ ժամանակ գումարը հանելուց խնայատուփը բացվում է ներքևում գտնվող խցանի միջոցով։
Հայտնի խնայատուփեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռեյչելը» ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում գտնվող «Pike Place Market» կոչվող շուկայի բրոնզե ձուլված խնայատուփն է, որը կշռում է մոտ 600 ֆունտ (270 կգ)։ Այն գտնվում է «Pike Place» շուկայի անկյունում՝ «Հանրային շուկայի կենտրոն» նշանի ներքո։ «Ռեյչելին» նախագծել է տեղի նկարիչ Ջորջիա Գերբերը։
«Գինը ճիշտ է» («The Price Is Right») խաղում օգտագործվում է խնայատուփի նշանը՝ ներկայացնելու խաղի սփոփիչ մրցանակը՝ դոլարների կամ ցենտի քանակը։
«Եկեք գործարք կատարենք» («Let's Make a Deal») խաղն ունի «Կոտրիր կանխիք ստանալու համար» («Smash for Cash») խաղի փուլ, որում մրցույթի մասնակիցը հաղորդավար Ջոնաթան Մագնումին խնդրում է կոտրել խնայատուփերը։ Մրցույթի մասնակիցը, որը վաստակում է բավարար դրամ, կարող է շահել կանխիկ բոնուս` 20,000$։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հռոմեական ծաղկամանի տեսքով պատրաստված խնայատուփ (մ.թ.ա. 2-րդ / 3-րդ դար): Հնագույն խնայատուփերի հիշատակվում են բազմազան ձևերով:
-
Խնայատուփ «Սև շուկայում»
-
Կատվի տեսքով խնայատուփեր Բրուքլինի թանգարանում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Schroy, Ellen (2011). Warman's Americana & Collectibles. Krause Publications. էջ 367. ISBN 1440228221.(չաշխատող հղում)
- ↑ «DigiBank Piggy and Panda Banks Learn to Count». Gizmodo. Արխիվացված է օրիգինալից 2008-11-06-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ 3,0 3,1 «The Accidental Invention: The Origin Of Piggy Banks». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ 4,0 4,1 «Piggy Banks». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «What's the origin of the piggy bank?». The Straight Dope. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Hurschmann, Rolf (Hamburg): "Money boxes", Hubert Cancik and Helmuth Schneider (ed.): New Pauly, Brill, 2009
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնայատուփ» հոդվածին։ |