Խնամատարը (ֆիլմ)
Խնամատարը ռուս.՝ Опекун | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1970 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալբերտ Սարգսի Մկրտչյան |
Սցենարի հեղինակ | Սամուիլ Շատրով |
Դերակատարներ | Ալեքսանդր Զբրուև, Գեորգի Վիցին և Կլարա Լուչկո |
Օպերատոր | Միխայիլ Կորոպցով |
Երաժշտություն | Պավել Այդինոցկի |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 86 րոպե |
«Խնամատարը» (ռուս.՝ «Опекун»), ռեժիսորներ Ալբերտ Մկրտչյանի և Էդգար Խոջիկյանի խորհրդային կինոկատակերգությունը[1], որը նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1970 թվականին։ Պրեմիերան կայացել է 1971 թվականի հունիսի 21-ին[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ ու հմայիչ ձրիակեր Միշա Կորոեդովն ապրում է «ինչ էլ անել, միայն թե ոչինչ չանել» սկզբունքով։ Իր նոր ծանոթի՝ Լյուբայի առաջարկությամբ նա կատարում է իր հարևանուհու՝ առողջարանային քաղաքում իր սեփական տունն ունեցող տարեց տանտիրուհու խնամատարի դերը։ Հույս ունենալով շուտով ստանալ ժառանգությունը՝ Միշան ստիպված է կատարել իր խնամարկյալի բազմաթիվ առաջադրանքները։
Կորոեդովի ընկեր Տեբենկովը բազմիցս նախազգուշացնում Է Միշային՝ չցուցաբերել ավելորդ ջանասիրություն և խորհուրդ է տալիս ավելի հեշտ զբաղմունք գտնել։ Սակայն Լյուբային սիրահարված «խնամատարը» սկսում է ուղղվել, երբ իմանում է, որ ծեր կինն ամենևին էլ անօգնական չէ, այլ միտումնավոր ընտրում է հուսահատ անգործներից մեկին՝ որպես իր օգնական, որպեսզի նա սովորի կատարել ծանր աշխատանքներ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Զբրուև – Միշա Կորոեդով, ձրիակեր
- Գեորգի Վիցին – Ալեքսեյ Պավլովիչ Տեբենկով, ալկոհոլիկ և ձրիակեր, Միշայի ընկերը
- Կլարա Լուչկո – Լյուբով Պետրովնա Ֆիրսովա (Լյուբա), մատուցողուհի «Առագաստանավ» սրճարանում, Միշայի սիրելին
- Իրինա Մուրզաևա – Անտոնինա Իվանովնա Պրոկոպչուկ, Լյուբայի մորաքույրը և «տարեց» հարևանուհին
- Կոնստանտին Սորոկին – Միտրի Պրոկոպիչ Սամորոդով, օղի թորող
- Գուրգեն Թոնունց – Օմար Լևանովիչ, բուքսիրի նավապետ
- Վալենտին Գրաչյով – Սաշա, Կորոեդովի համադասարանցին
- Լարիսա Վիկկել – Սաշայի ընկերուհին
- Մուզա Կրեպկոգորսկայա – Տատա, հանգստացող
- Եվգենի Տետերին – Կիրիլ Իվանովիչ, Տատայի ամուսինը
- Գերման Կաչին – Կոստյա
- Նիկոլայ Սմորչկով – Զաբալույսկի շրջգործկոմի նախագահ
- Վոլոդյա Դիյանով – Վովա Ֆիրսով, Լյուբայի որդին
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Սամուել Շատրով
- Բեմադրող ռեժիսորներ՝ Ալբերտ Մկրտչյան, Էդգար Խոջիկյան
- Բեմադրող օպերատոր՝ Միխայիլ Կորոպցով
- Բեմադրող նկարիչ՝ Անատոլի Կուզնեցով
- Կոմպոզիտոր՝ Պավել Աեդոնիցկի
- Երգերի կատարող՝ Լարիսա Մոնդրուս
- Երգերի տեքստի հեղինակ՝ Իգոր Շաֆերան
- Գեղարվեստական ղեկավար՝ Վլադիմիր Բասով
Վարձույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային վարձույթում ֆիլմը դիտել է 31 միլիոն 800 հազար հանդիսատես[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Խնամատարը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Խնամատարը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ Раззаков Фёдор Гибель советского кино. Интриги и споры. 1918-1972. — М.: Эксмо, 2008.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бауман Елена Смеяться не грешно?..(ռուս.) // Советская культура. — 1971. — ISSN 1562-0379.
- Лайнер Лев Весёлая троица — Вицин, Моргунов, Никулин. — М.: Центрполиграф, 2000. — С. 161—162. — 320 с. — ISBN 5-227-00873-6
- Раззаков Фёдор Гибель советского кино. Интриги и споры. 1918-1972. — М.: Эксмо, 2008.
|