Խնամատարը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խնամատարը
ռուս.՝ Опекун
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1970
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլբերտ Սարգսի Մկրտչյան
Սցենարի հեղինակՍամուիլ Շատրով
ԴերակատարներԱլեքսանդր Զբրուև, Գեորգի Վիցին և Կլարա Լուչկո
ՕպերատորՄիխայիլ Կորոպցով
ԵրաժշտությունՊավել Այդինոցկի
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն86 րոպե

«Խնամատարը» (ռուս.՝ «Опекун»), ռեժիսորներ Ալբերտ Մկրտչյանի և Էդգար Խոջիկյանի խորհրդային կինոկատակերգությունը[1], որը նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1970 թվականին։ Պրեմիերան կայացել է 1971 թվականի հունիսի 21-ին[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ ու հմայիչ ձրիակեր Միշա Կորոեդովն ապրում է «ինչ էլ անել, միայն թե ոչինչ չանել» սկզբունքով։ Իր նոր ծանոթի՝ Լյուբայի առաջարկությամբ նա կատարում է իր հարևանուհու՝ առողջարանային քաղաքում իր սեփական տունն ունեցող տարեց տանտիրուհու խնամատարի դերը։ Հույս ունենալով շուտով ստանալ ժառանգությունը՝ Միշան ստիպված է կատարել իր խնամարկյալի բազմաթիվ առաջադրանքները։

Կորոեդովի ընկեր Տեբենկովը բազմիցս նախազգուշացնում Է Միշային՝ չցուցաբերել ավելորդ ջանասիրություն և խորհուրդ է տալիս ավելի հեշտ զբաղմունք գտնել։ Սակայն Լյուբային սիրահարված «խնամատարը» սկսում է ուղղվել, երբ իմանում է, որ ծեր կինն ամենևին էլ անօգնական չէ, այլ միտումնավոր ընտրում է հուսահատ անգործներից մեկին՝ որպես իր օգնական, որպեսզի նա սովորի կատարել ծանր աշխատանքներ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր ԶբրուևՄիշա Կորոեդով, ձրիակեր
  • Գեորգի ՎիցինԱլեքսեյ Պավլովիչ Տեբենկով, ալկոհոլիկ և ձրիակեր, Միշայի ընկերը
  • Կլարա ԼուչկոԼյուբով Պետրովնա Ֆիրսովա (Լյուբա), մատուցողուհի «Առագաստանավ» սրճարանում, Միշայի սիրելին
  • Իրինա Մուրզաևա – Անտոնինա Իվանովնա Պրոկոպչուկ, Լյուբայի մորաքույրը և «տարեց» հարևանուհին
  • Կոնստանտին Սորոկին – Միտրի Պրոկոպիչ Սամորոդով, օղի թորող
  • Գուրգեն ԹոնունցՕմար Լևանովիչ, բուքսիրի նավապետ
  • Վալենտին Գրաչյով – Սաշա, Կորոեդովի համադասարանցին
  • Լարիսա Վիկկել – Սաշայի ընկերուհին
  • Մուզա Կրեպկոգորսկայա – Տատա, հանգստացող
  • Եվգենի Տետերին – Կիրիլ Իվանովիչ, Տատայի ամուսինը
  • Գերման Կաչին – Կոստյա
  • Նիկոլայ Սմորչկով – Զաբալույսկի շրջգործկոմի նախագահ
  • Վոլոդյա Դիյանով – Վովա Ֆիրսով, Լյուբայի որդին

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Սամուել Շատրով
  • Բեմադրող ռեժիսորներ՝ Ալբերտ Մկրտչյան, Էդգար Խոջիկյան
  • Բեմադրող օպերատոր՝ Միխայիլ Կորոպցով
  • Բեմադրող նկարիչ՝ Անատոլի Կուզնեցով
  • Կոմպոզիտոր՝ Պավել Աեդոնիցկի
  • Երգերի կատարող՝ Լարիսա Մոնդրուս
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Իգոր Շաֆերան
  • Գեղարվեստական ղեկավար՝ Վլադիմիր Բասով

Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային վարձույթում ֆիլմը դիտել է 31 միլիոն 800 հազար հանդիսատես[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խնամատարը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Խնամատարը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  3. Раззаков Фёдор Гибель советского кино. Интриги и споры. 1918-1972. — М.: Эксмо, 2008.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бауман Елена Смеяться не грешно?..(ռուս.) // Советская культура. — 1971. — ISSN 1562-0379.
  • Лайнер Лев Весёлая троица — Вицин, Моргунов, Никулин. — М.: Центрполиграф, 2000. — С. 161—162. — 320 с. — ISBN 5-227-00873-6
  • Раззаков Фёдор Гибель советского кино. Интриги и споры. 1918-1972. — М.: Эксмо, 2008.