Jump to content

Խիզախ ալպինիստները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խիզախ ալպինիստները
Տեսակմուլտֆիլմ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՎրացֆիլմ
Տևողություն10 րոպե[1]
Թվական1950[1]

Խիզախ ալպինիստները (ռուս.՝ Отважные альпинисты), 1950 թվականին խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, Թիֆլիսի ստուդիայի առաջին գունավոր ֆիլմը[2]։ Մուլտֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես են ընկերությունը և սպորտը հաղթում չարին։

Խիզախ ալպինիստներ արջը և քարայծը գնում են լեռնագագաթ նվաճելու։ Նախ նրանք գնում են գնացքով։ Վերջին կանգառում արծվառյուծից փրկելով նապաստակին` վերցնում են իրենց հետ։ Արծվառյուծը փորձում է կործանել ալպինիստներին լեռ բարձրանալիս, մի քանի անգամ փորձում է նրանց անդունդը գցել, ապա նրանց վրա հեղեղ է լցնում, բայց ալպինիստները դուրս են գալիս և նրա վրա և օղապարան են գցում, այնուհետև նրանք բարձրանում են լեռան գագաթը և դրոշ դնում։ Երգելով ուրախ երգ` նրանք գնում են տուն։

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարիստ` Վլադիմիր Մուջիրի
  • Բեմադրող ռեժիսորներ` Վլադիմիր Մուջիրի, Արկադի Խինտիբիձե
  • Բեմադրող նկարիչ` Միխայիլ Սեհնաիշվիլի
  • նկարիչ-մուլտիպլիկատորներ` Գրիգորի Չմուտով, Կ. Նադիրադե, Տ. Ասատիանի, Ն. Շալիկաշվիլի, Ս. Տոպուզիս, Բորիս Ստարիկովսկի, Պ. Գիգոլաշվիլի, Վ. Ջաբադարի
  • Նկարիչ դեկորատորներ` Բ. Գորգաձե, Ե. Խաչոյան, Ս. Կաշխյանի
  • Օպերատորներ` Լյուբով Կլավիաշլիվի, Սառա Սպարսիաշվիլի
  • Կոմպոզիտոր` Ա. Կերեսելիձե
  • Հնչյունային ձևավորող` Վ. Դոլենկո
  • Հնչյունային օպերատոր` Ռոման Լապինսկի
  • Ռեժիսորի օգնականներ` Բորիս Ստարիկովսկի
  • Գեղարվեստական ղեկավար` Միխեիլ Ճիաուրելի

Վերաթողարկում DVD ձևաչափով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլը DVD ձևաչափով թողարկվել է մուլտֆիլմների հավաքածուներում.

  • «Սպորտային սյուժեներ», մուլտֆիլմների ժողովածու № 32, ընդգրկվել են հետևյալ մուլտֆիլմները. «Ո՞վ է առաջինը» (1950), «Լուռ բացատ» (1946), «Չեմպիոն» (1948), «Պապիկը և թոռնիկը» (1950), «Խիզախ ալպինիստները» (1950)։
  • «Խիզախ ալպինիստները», դիստրոբյուտր` «ՄԱԳՆԱՏ», «Հեքիաթին հյուր» շարք, ընդգրկվել են հետևյալ մուլտֆիլմները. «Խիզախ ալպինիստները» (1950), «Ո՞վ է առաջինը» (1950), «Լուռ բացատ»(1946), «Հեքիաթ զինվորի մասին» (1948), «Պոլկանն ու Շավկան» (1949), «Խիզախ Պակը» (1953)։
  • «Քաջ սրտեր», դիստրոբյուտր` «ՄԱԳՆԱՏ», «Հեքիաթին հյուր» շարք, ընդգրկվել են հետևյալ մուլտֆիլմները. «Արծվի փետուր» (1946), «Դաշտի մատուռները» (1949), «Քեզ, Մոսկվա» (1947), «Որսորդական հրացան» (1948), «Խիզախ ալպինիստները» (1950), «Փիղը և մրջյունը» (1948), «Եղջերուն ու գայլը» (1950), «Շտապ օգնություն» (1949)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Сергей Капков] Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4 . с.33.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]