Արծվի փետուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արծվի փետուր
ռուս.՝ Орлиное перо
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԴմիտրի Բաբիչենկո
ՍցենարիստԳեորգի Բերյոզկո
ՀնչյունավորումԼիդիա Կնյազևա, Յուլյա Յուլսկայա և Լեոնիդ Պիրոգով
ԵրաժշտությունԱլեքսեյ Ակսյոնով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն9 րոպե
Թվական1946

«Արծվի փետուր» (ռուս.՝ «Орлиное перо»), խորհրդային նկարված կարճամետրաժ մուլտֆիլմ՝ ստեղծված «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում 1946 թվականին։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ-մուլտիկլիկատորները եղել են հետպատերազմյան առաջին դասընթացների շրջանավարտները։ Նրանց թվում էր Վլադիմիր Պուզանովը, որն էլ նախաձեռնել է մուլտֆիլմի ստեղծումը շրջանավարտների ձեռքով որպես երախտագիտության նշան կինոստուդիային իր ցուցաբերած հոգատարության համար։ Այս մուլտֆիլմում Պուզանովն ստեղծել է իր առաջին արտադրական տեսարանը՝ արջի անցումը անտառով[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Չար արջը միշտ նեղացնում նապաստակին, իսկ վերջինս շատ է վախենում նրանից և չի համարձակվում պաշտպանել իրեն։ Եվ հավանաբար այդպես երկար կշարունակվեր, եթե չպատահեր մի դեպք։ Մի անգամ նապաստակը տեսնում է, թե ինչպես է արծվի վրա հարձակվում ագռավների երամը։ Թեև հզոր արծիվը հաղթում է պայքարում, սակայն կորցնում է երեք փետուր։ Դրանք վերցնում է նապաստակը, ամրացնում իր գլխին և միանգամից փոխվում։ Գետակում նա տեսնում է իր արտացոլանքը փետուրներով, որով նման էր հզոր արծվի։ Նապաստակը գնում է արջի որջի մոտ և ծեծում նրան։ Արջը հազիվ է կարողանում փախչել։ Դրանից հետո նապաստակն այլևս պետք չէին փետուրները։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Գեորգի Բերյոզկո
Ռեժիսոր Դմիտրի Բաբիչենկո
Կոմպոզիտոր Ալեքսեյ Ակսյոնով
Հնչյունային օպերատոր Ս. Ռենսկի
Ռեժիսորի օգնական Տ. Ֆեոդորով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի դասընթացների շրջանավարտներ՝ Վադիմ Դոլգիխ, Թամարա Պոլետիկա, Ռենատա Միրենկովա, Տատյանա Տարանովիչ, Բորիս Մեերովիչ, Վլադիմիր Պուզանով
Դերերը հնչյունավորել են Լիդիա Կնյազևա – Մայր նապաստակ, Յուլյա ՅուլսկայաՆապաստակ, Լեոնիդ Պիրոգով – Արջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]