Jump to content

Խերարդո Մաչադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խերարդո Մաչադո
 
Կուսակցություն՝ Liberal Party of Cuba?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր սեպտեմբերի 28, 1871(1871-09-28)[1][2]
Ծննդավայր Սանտա Կլարա, Կուբա
Վախճանի օր մարտի 29, 1939(1939-03-29)[3] (67 տարեկան)
Վախճանի վայր Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
Թաղված Caballero Rivero Woodlawn Park North Cemetery and Mausoleum
Քաղաքացիություն  Կուբա
 
Պարգևներ
Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ[4] և Ռազմական վաստակի շքանշանի Մեծ խաչ

Խերարդո Մաչադո-ի-Մորալես (իսպ.՝ Gerardo Machado y Morales, սեպտեմբերի 28, 1871(1871-09-28)[1][2], Սանտա Կլարա, Կուբա - մարտի 29, 1939(1939-03-29)[3], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), Կուբայի նախագահը 1925 թվականի մայիսի 20-ից մինչև 1933 թվականի օգոստոսի 24-ը (սակայն դեռևս օգոստոսի 12-ին լքել է Կուբան)։

Մաչադոն նախագահի պաշտոնը ստանձնել է մեծ ժողովրդականությամբ և հիմնական քաղաքական կուսակցությունների աջակցությամբ։ Սակայն ժամանակի ընթացքում նրա աջակցությունը նվազել է։ Շատ մարդիկ դեմ են եղել, որ նա կրկին առաջադրվի 1928 թվականին վերընտրվելու համար, քանի որ նրա հաղթանակը խախտել է միայն մեկ ժամկետ ծառայելու իր խոստումը։ Քանի որ բողոքներն ու ընդվզումները գնալով ավելի կտրուկ են դարձել, նրա վարչակազմը կրճատել է խոսքի ազատությունը և ընդդիմախոսների դեմ օգտագործել է ռեպրեսիվ ոստիկանական մարտավարությունը։

Ի վերջո, 1933 թվականին Մաչադոն ստիպված է եղել հրաժարական տալ Կառլոս Մանուել դե Սեսպեդես-ի-Քեսադայի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության օգտին և ԱՄՆ դեսպան Սամներ Ուելսի միջնորդությամբ։ Մաչադոն նկարագրվել է որպես բռնապետ[5][6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է Կուբայի անկախության պատերազմին[7][8][9], եղել է ծխախոտի ընկերություններից մեկի հիմնադիրը։ Քաղաքական կարիերան սկսել է որպես Սանտա Անա քաղաքի քաղաքապետ։ 1924 թվականին Մաչադոն հաղթել է նախագահական ընտրություններում՝ առաջադրելով լիբերալ բարեփոխումների ծրագիր և խոստանալով ժողովրդավարացում։ Սակայն շուտով նա սկսել է դաժանորեն հետապնդել ընդդիմադիրներին, հատկապես կոմունիստներին (Կուբայի կոմունիստական կուսակցությունը արգելվել է 1926 թվականին, երիտասարդ կոմունիստական առաջնորդ Խուլիո Անտոնիո Մելյան սպանվել է 1929 թվականին)։ Նրա օրոք ստեղծվել են «պոռոս» գաղտնի պատժիչ ջոկատներ, որոնք ոչնչացրել են քաղաքական հակառակորդներին։ Վարել է ամերիկամետ քաղաքականություն։ Սակայն 1933 թվականին Կուբայում տեղի է ունեցել համընդհանուր գործադուլ, որն սկսվել է ուսանողների հուզումներով և ավարտվել է Մաչադոյի տապալմամբ, որը փախել էր ԱՄՆ։ Ընդ որում նրանից երես է թեքել ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի վարչակազմը։ Կանխազգալով Մաչադոյի ռեժիմի անկման անխուսափելիությունը՝ նա սկզբում «կլոր սեղան» էր կազմակերպել Կուբայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների համար, իսկ հետո սպառնացել զավթախուժմամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. http://hemerotecadigital.bne.es/issue.vm?id=0001067117&search=&lang=es
  5. Harris M. Lentz (2014 թ․ փետրվարի 4). Heads of States and Governments Since 1945. Routledge. էջ 202. ISBN 978-1-134-26490-2.
  6. Jay Mallin (1994 թ․ հունվարի 1). Covering Castro: Rise and Decline of Cuba's Communist Dictator. Transaction Publishers. էջ 21. ISBN 978-1-4128-2053-0.
  7. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  8. «Gerardo Machado y Morales Facts». Biography.yourdictionary.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
  9. «Generales del Ejército Libertador de Cuba». Cubagenweb.org. 2007 թ․ հուլիսի 10. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խերարդո Մաչադո» հոդվածին։