Խերարդո Մաչադո
Խերարդո Մաչադո | |
Կուսակցություն՝ | Liberal Party of Cuba? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | սեպտեմբերի 28, 1871 |
Ծննդավայր | Սանտա Կլարա, Կուբա |
Վախճանի օր | մարտի 29, 1939[1] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ |
Թաղված | Caballero Rivero Woodlawn Park North Cemetery and Mausoleum |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Խերարդո Մաչադո-ի-Մորալես (իսպ.՝ Gerardo Machado y Morales, սեպտեմբերի 28, 1871, Սանտա Կլարա, Կուբա - մարտի 29, 1939[1], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), Կուբայի նախագահը 1925 թվականի մայիսի 20-ից մինչև 1933 թվականի օգոստոսի 24-ը (սակայն դեռևս օգոստոսի 12-ին լքել է Կուբան)։
Մաչադոն նախագահի պաշտոնը ստանձնել է մեծ ժողովրդականությամբ և հիմնական քաղաքական կուսակցությունների աջակցությամբ։ Սակայն ժամանակի ընթացքում նրա աջակցությունը նվազել է։ Շատ մարդիկ դեմ են եղել, որ նա կրկին առաջադրվի 1928 թվականին վերընտրվելու համար, քանի որ նրա հաղթանակը խախտել է միայն մեկ ժամկետ ծառայելու իր խոստումը։ Քանի որ բողոքներն ու ընդվզումները գնալով ավելի կտրուկ են դարձել, նրա վարչակազմը կրճատել է խոսքի ազատությունը և ընդդիմախոսների դեմ օգտագործել է ռեպրեսիվ ոստիկանական մարտավարությունը։
Ի վերջո, 1933 թվականին Մաչադոն ստիպված է եղել հրաժարական տալ Կառլոս Մանուել դե Սեսպեդես-ի-Քեսադայի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության օգտին և ԱՄՆ դեսպան Սամներ Ուելսի միջնորդությամբ։ Մաչադոն նկարագրվել է որպես բռնապետ[2][3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակցել է Կուբայի անկախության պատերազմին[4][5][6], եղել է ծխախոտի ընկերություններից մեկի հիմնադիրը։ Քաղաքական կարիերան սկսել է որպես Սանտա Անա քաղաքի քաղաքապետ։ 1924 թվականին Մաչադոն հաղթել է նախագահական ընտրություններում՝ առաջադրելով լիբերալ բարեփոխումների ծրագիր և խոստանալով ժողովրդավարացում։ Սակայն շուտով նա սկսել է դաժանորեն հետապնդել ընդդիմադիրներին, հատկապես կոմունիստներին (Կուբայի կոմունիստական կուսակցությունը արգելվել է 1926 թվականին, երիտասարդ կոմունիստական առաջնորդ Խուլիո Անտոնիո Մելյան սպանվել է 1929 թվականին)։ Նրա օրոք ստեղծվել են «պոռոս» գաղտնի պատժիչ ջոկատներ, որոնք ոչնչացրել են քաղաքական հակառակորդներին։ Վարել է ամերիկամետ քաղաքականություն։ Սակայն 1933 թվականին Կուբայում տեղի է ունեցել համընդհանուր գործադուլ, որն սկսվել է ուսանողների հուզումներով և ավարտվել է Մաչադոյի տապալմամբ, որը փախել էր ԱՄՆ։ Ընդ որում նրանից երես է թեքել ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի վարչակազմը։ Կանխազգալով Մաչադոյի ռեժիմի անկման անխուսափելիությունը՝ նա սկզբում «կլոր սեղան» էր կազմակերպել Կուբայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների համար, իսկ հետո սպառնացել զավթախուժմամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
- ↑ Harris M. Lentz (4 February 2014)։ Heads of States and Governments Since 1945։ Routledge։ էջ 202։ ISBN 978-1-134-26490-2
- ↑ Jay Mallin (1 January 1994)։ Covering Castro: Rise and Decline of Cuba's Communist Dictator։ Transaction Publishers։ էջ 21։ ISBN 978-1-4128-2053-0
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 17 May 2011-ին։ Վերցված է 6 May 2010
- ↑ «Gerardo Machado y Morales Facts»։ Biography.yourdictionary.com։ Վերցված է 18 September 2016
- ↑ «Generales del Ejército Libertador de Cuba»։ Cubagenweb.org։ 10 July 2007։ Վերցված է 18 September 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մաչադո-ի-Մորալես Խրոնոս կայքում
- Կուբացիների համընդհանուր գործադուլը նախագահին տապալելու նպատակով, 1933 թվական, ոչ բռնի գործողությունների գլոբալ բազա
|