Խարկ
Խարկ | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Իրան |
Վարչատարածքային միավոր | Kharg District? |
Երկարություն | 8 կմ |
Լայնություն | 4,5 կմ |
Մակերես | 22,59 կմ² |
Բնակչություն | 10 000 մարդ |
Խարկ[1] (պարս.՝ جزیره خارگ) — իրանական կղզի, Պարսից ծոց։ Այն գտնվում է Իրանի ափերից 25 կիլոմետր հեռավորության վրա և Բուշեհր քաղաքից 57 կիլոմետր հեռավորության վրա։ Այն պատկանում է Բուշեր նահանգին։ Կղզու վրա է գտնվում համանուն օդանավակայանը և քաղաքը։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խարկ կղզում է գտնվում իրանական նավթի և նավթամթերքի արտահանման ավելի քան 90 տոկոսը[2]։ 1980-1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ այն խիստ տուժել է, երբ պարբերաբար ռմբակոծվում էր իրաքյան ավիացիայի կողմից։ Այն կառավարվում է իրանական "Iranian Oil Terminals Company" պետական ընկերության կողմից, որը հանդիսանում է ազգային նավթային ձեռնարկությունը՝ "National Iranian Oil Company" (NIOC)[3]։
Հնագիտական գտածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սասանյան շրջանում կղզում գտնվել են զրադաշտական և նեստրոյական ժամանակաշրջանի տաճարներ ու վանքեր ՝ եկեղեցու հետ միասին, վանքի պատերը ժամանակին զարդարված են եղել Քերմանշախում գտնվող տակի-Բուստան ոճի դեկորատիվ գաջով[4]։
2007 թվականին կղզու վրա Աքեմենյան գրություններ են բացվել։ Հաջորդ տարի գրությունը լրջորեն վնասվել էր վանդալների կողմից[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Иран. Справочная карта (масштаб 1:2 500 000). — ГУКГ, 1986
- ↑ «Агентство нефтегазовой информации». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «National Iranian Oil Company-NIOC». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. (անգլ.)
- ↑ THE CHRISTIAN MONASTERY ON THE ISLAND OF KHARG (անգլ.)
- ↑ Khark island’s Achaemenid inscription seriously damaged Արխիվացված 2012-04-28 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարկ» հոդվածին։ |
|