Jump to content

Խարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խարկ
ՏեսակԿորալային կղզի
Երկիր Իրան[1][2][3]
Վարչատարածքային միավորKharg District?
Երկարություն8 կմ
Լայնություն4,5 կմ
Մակերես22,59 կմ²
Բնակչություն10 000 մարդ
Քարտեզ
Քարտեզ
29°14′42″N 50°18′36″E / 29.245°N 50.31°E / 29.245; 50.31

Խարկ[4] (պարս.՝ جزیره خارگ) — իրանական կղզի, Պարսից ծոց։ Այն գտնվում է Իրանի ափերից 25 կիլոմետր հեռավորության վրա և Բուշեհր քաղաքից 57 կիլոմետր հեռավորության վրա։ Այն պատկանում է Բուշեր նահանգին։ Կղզու վրա է գտնվում համանուն օդանավակայանը և քաղաքը։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարկ կղզում է գտնվում իրանական նավթի և նավթամթերքի արտահանման ավելի քան 90 տոկոսը[5]։ 1980-1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ այն խիստ տուժել է, երբ պարբերաբար ռմբակոծվում էր իրաքյան ավիացիայի կողմից։ Այն կառավարվում է իրանական "Iranian Oil Terminals Company" պետական ընկերության կողմից, որը հանդիսանում է ազգային նավթային ձեռնարկությունը՝ "National Iranian Oil Company" (NIOC)[6]։

Հնագիտական գտածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սասանյան շրջանում կղզում գտնվել են զրադաշտական և նեստրոյական ժամանակաշրջանի տաճարներ ու վանքեր ՝ եկեղեցու հետ միասին, վանքի պատերը ժամանակին զարդարված են եղել Քերմանշախում գտնվող տակի-Բուստան ոճի դեկորատիվ գաջով[7]։

2007 թվականին կղզու վրա Աքեմենյան գրություններ են բացվել։ Հաջորդ տարի գրությունը լրջորեն վնասվել էր վանդալների կողմից[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Encyclopædia Britannica
  2. GeoNames — 2005.
  3. LUX: Yale Collections DiscoveryNew Haven: Yale University, 2023.
  4. Иран. Справочная карта (масштаб 1:2 500 000). — ГУКГ, 1986
  5. «Агентство нефтегазовой информации». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  6. «National Iranian Oil Company-NIOC». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. (անգլ.)
  7. THE CHRISTIAN MONASTERY ON THE ISLAND OF KHARG (անգլ.)
  8. Khark island’s Achaemenid inscription seriously damaged Արխիվացված 2012-04-28 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարկ» հոդվածին։