Խառը անտառներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Խառը անտառներ, բարեխառն բնական գոտու ենթագոտիներից է, տարածվում է փշատերև և լայնատերև անտառների ենթագոտիների միջև։ Յուրահատուկ է թե’ փշատերև, թե’ մանրատերև, թե’ լայնատերև ծառերի տեսակներով։
Տարածման շրջանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Խառը անտառների գոտին համատարած տարածում չունի։
Եվրասիայում այն տարածվում է Հյուսիս-արևմտյան և Հարավ-արևելյան Եվրոպայում, Սանկտ-Պետերբուրգ - Չելյաբինսկ - Կիև եռանկյունում, կղզյակների տեսքով ձգվում է մինչև արևելք (Հարավ-արևելյան Ռուսաստան, Չինաստան, Ճապոնիա)։
Հյուսիսային Ամերիկայում այն տարածվում է մայրցամաքի կենտրոնական մասի արևելյան շրջաններում։
Հարավային կիսագնդում խառը անտառները կղզյակներով նկատվում են Հարավային Ամերիկայի ծայր հարավ-արևմուտքում և Ավստրալիայի հարավ-արևելքում։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման ավելի մեղմ է, քան տայգայում։ Տեղումների տարեկան քանակը կազմում է 700 - 500 մմ. (արևմուտքից արևելք)։
Հողեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այստեղ գերակշռում են ճմամոխրավուն հողերը։ Կան նաև ճմապոդզոլային և անտառային գորշ հողեր, որոնք տայգայի հողերի հետ համեմատ՝ հումուսով ավելի հարուստ են։
Բուսական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիմայի մեղմ լինելը հնարավորություն է տալիս աճելու և’ փշատերև, և’ մանրատերև, և’ լայնատերև ծառեր։ Գոտու հյուսիսում գերակշռում են փշատերև, իսկ հարավում՝ լայնատերև ծառերը։
Այս գոտում խոտային ծածկույթը ավելի առատ է, քան տայգայում։
Տարածված ծառատեսակներից են՝ կաղնին, թխկին, լորենին, հացենին, ընկուզենին, կորեական մայրին և այլն։ Ծառերին փաթաթված են վայրի խաղող և լիմոննիկ։
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տայգային հատուկ կենդանիներից բացի, այս գոտում կան նաև ուսուրիական երկարամազ վագր, ամուրյան անտառակատու, ուսուրիական սև արջ, վարազ, բծավոր եղջերու և այլն (Ասիայում)։
Յուրացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառները շատ վայրերում կտրատվել են, ազատված հողերը վեր են ածվել մշակվող դաշտերի, կառուցվել են արդյունաբերական քաղաքներ։