Խանզիր
Խանզիր | |
---|---|
Տեսակ | անհատական օրգանիզմ |
Սեռ | արական |
Խանզիր (արաբ․՝ خنزير), արաբերեն բառ, որը նշանակում է ընտանի խոզ և որոշ փոփոխություններով օգտագործվում է նաև որոշ այլ լեզուներում։ Այն նաև անհատականացված անուն է, տրվել է Աֆղանստանի Քաբուլ քաղաքի կենդանաբանական այգում ցուցադրված հայտնի չինական խոզին։ Այս կենդանին հայտնի է որպես միայնակ խոզ Աֆղանստանում և գրեթե բոլոր իսլամական երկրներում, որտեղ խոզի մսի վաճառքը չի կիրառվում։ Աղֆանստանում այլևս խոզաբուծարաններ չկան։
2002 թվականին Չինաստանը Խանզիրին հանձնել է Քաբուլի կեդանաբանական այգուն[1]։ Նա զույգ խոզերից մեկն էր, սակայն ուղեկիցը հետագայում մահանում է[2][3][4]։
Խոզի՝ որպես «Աֆղանստանի միայնակ խոզ» կարգավիճակը միջազգային ուշադրության է արժանացել 2009 թվականի մայիսին, երբ կարանտինացվել է[5]։ Այս քայլը ձեռնարկվել է ի պատասխան H1N1 գրիպի համաճարակի (խոզի գրիպի) համաշխարհային բռնկման ժամանակ այցելուների մտահոգությունների։ Քաբուլի կենդանաբանական այգու տնօրեն Ազիզ Գյուլ Սաքիբը բացատրել է, որ Խանզիրն իրականում «ուժեղ և առողջ» էր՝ նշելով, որ «միակ պատճառը, որ մենք նրան կարատինացրինք, այն էր, որ աֆղանցիները շատ բան չգիտեն խոզի գրիպի մասին, ուստի, երբ նրանք խոզ են տեսնում, անհանգստանում են և կարծում են, որ հիվանդանալու են»[1][6]։ Երկու ամիս անց խոզը կարանտինից դուրս է եկել[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Quarantine for lonely Afghan pig». BBC News. 2009 թ․ մայիսի 7. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Walker, Peter (2009 թ․ մայիսի 6). «Life goes from bad to worse for Kabul's only pig». The Guardian. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Afghanistan's lone pig quarantined over swine scare». Xinhua News. 2009 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Hartley, Emma (2009 թ․ մայիսի 7). «Afghanistan only has one pig». The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Motevalli, Golnar (2009 թ․ մայիսի 5). «Afghanistan's only pig quarantined in flu fear». Reuters. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Lonely Afghan pig seeks similar». The Irish Times. 2009 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Afghanistan says 14 H1N1 cases on U.S. military base». Reuters. 2009 թ․ հուլիսի 8. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.