Խաղաքարտերի թանգարան (Պետերգոֆ)
Խաղաքարտերի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Պետերգոֆ |
Հիմնադրվել է | 2007 |
Խաղաքարտերի թանգարան (ռուս.՝ Музей игральных карт), գտնվում է Սանկտ Պետերբուրգի Պետերգոֆ ներքաղաքային միավորման մեջ, նախկին կառավարման պալատի շենքում, որը կառուցվել է 18-րդ դարի վերջին։ Այս թանգարանը աշխարհում խաղաքարտերին նվիրված 19 թանգարաններից մեկն է և միակը Ռուսաստանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Խաղաքարտերի թանգարանի» հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել 2007 թվականի սեպտեմբերի 25-ին։ Մինչ թանգարանի ստեղծվելը խաղաթղթերի հավաքածուները և խաղային թեմաներին համապատասխանող նյութերը պատկանում էին Ալեքսանդր Սեմենովիչ Պերելմանին։ Ավելի քան երեք տասնամյակ Ալեքսանդր Պերելմանը հավաքել է քարտերների իր հավաքածուն՝ թանգարանի բացման հույս ունենալով։ Կոլեկցիոներն արագ հայտնի դարձավ խաղամոլների և հնաոճ իրերի հավաքորդների շրջանում, ինչը բարենպաստ ազդեցություն ունեցավ նրա հոբբիի համար։ Ամենահին խաղաթղթերի կապուկներից մեկը, որը հասնել է Պերելմանին, թվագրվում է 16-րդ դարով։ Շատ հայտնի մարդիկ բազմիցս համալրել են այդ հավաքածուն. օրինակ, ակադեմիկոս Դմիտրի Լիխաչովը խաղաթղթերի երկու կապուկ է նվիրել Ալեքսանդր Պերելմանին, որոնք նա 1988 թվականին ստացել էր Ռոնալդ Ռեյգանի կնոջից։
Ալեքսանդր Պերելմանի ծրագրերում ներառված էր նաև քարտերի տեսքով թանգարանի կառուցումը։ Նախատեսվել է հատուկ նախագիծ, ըստ որի պատերը քարտերից էին, պատուհաններին պատկերված էին խաղաքարտերի մաստերը։ Խորհրդային Միության օրոք նման ծրագիր հնարավոր չէր ոչ միայն մոլեխաղերի նկատմամբ իշխանությունների բացասական վերաբերմունքով, այլ նաև հավաքածուի բովանդակության պատճառով։ Որոշ ցուցանմուշներ հստակ հակասովետական քարոզչություն էին պարունակում, և իրենց սեփականատիրոջը կարող էին երկարատև ազատազրկման դատապարտել։ Օրինակ, հեղափոխական կապուկը, որը սառը պատերազմի ժամանակ ակտիվորեն տարածվում էր Եվրոպայում, ներառում էր բոլոր հեղափոխականների գրոտեսկային պատկերները։ Սովորական համագույն խաղաթղթերը փոխարինվեցին նկարիչների պատկերներով. սրտերը՝ կուլակի պատկերով, ագուռը՝ աստղերի, ագռավը՝ սև դրոշներով, խաչը՝ մանգաղով և մուրճով[1]։
Երկար ժամանակ Պերելմանը բանակցում էր հավաքածուի տեղափոխման և թանգարանի ստեղծման համար։ Միայն 1999 թվականին, Ալեքսանդրի այրուց՝ Վիկտորյա Վլադիմիրովնայից հավաքածուն սիմվոլիկ գումարով գնում է Պետերգոֆի պետական արգելոց-թանգարանը։ Հավաքածուի փոխանցման ժամանակ այն ներառում էր ավելի քան 6000 ցուցանմուշ, որոնց թվում կային հազարավոր հազվագյուտ խաղաքարտեր։ Մինչև 2007 թվականի բացումը, խաղաքարտերի հավաքածուն մշտապես համալրվել է։ 2006 թվականին Պետերգոֆը հավաքածուի համար ձեռք է բերել մի քանի հազվագյուտ իտալական Տարո խաղաքարտեր, փայլարից հնդկական խաղաքարտեր, 1960 թվականին արտադրված հազվագյուտ գերմանական «ռազնոչինեց խաղաքարտեր» և Christie’s աճուրդից ձեռքբերված Ստյուրատ Կապլանի հավաքածուի նմուշներ։ Ստյուարտ Կապլանն այնքան էր հետաքրքրված Ալեքսանդր Պերելմանի հավաքածուով, որ այցելեց Պետերգոֆում թանգարանի բացմանը և նրանց նվիրեց մի շարք հետաքրքիր նմուշներ։ Դրանց շարքում է Նապոլեոնի սպաների կողմից ոսկորներից պատրաստված դոմինոն, որը պատրաստել էին անգլիական բանտում գտնվելու ժամանակ[2]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան 8 հազար ցուցանմուշներ ամբողջ աշխարհից։ Դրանց թվում են հեղինակային խաղաքարտեր, որոնք 16-20-րդ դարերում ստեղծվել են Ռուսաստանի, Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի հայտնի նկարիչների կողմից։
Հավաքածուում բացի ավանդական խաղաթղթերից, կան նաև տարո և գուշակության համար օգտագործվող այլ խաղաքարտեր, ինչպես նաև երեխաների համար նախատեսված, կրթական, աշխարհագրական և այլ խաղաքարտեր։ Դրանց թվում են Ադոլֆ Շարլեմանի Ատլասանման կապուկները, որի պատկերը Ռուսաստանում 160 տարուց ավելի չի փոխվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Колоды Петергофа»
- ↑ «Уникальный музей игральных карт» Արխիվացված 2011-12-11 Wayback Machine «Cristal Palace»