Խաղաղության երեխաները
«Խաղաղության երեխաները» | |
---|---|
Տեսակ | քանդակ |
Քանդակագործ | Antti Neuvonen? |
Ճարտարապետ | Իգոր Վոսկրեսենսկի |
Ստեղծում | 1990 |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Friendship Park, Moscow? |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Խմբաքանդակ |
Նյութ | բրոնզ |
Ներկա վիճակ | Կանգուն |
«Խաղաղության երեխաները» (ռուս.՝ «Дети мира»), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, քաղաքի տեսարժան վայրերից մեկը, որը 1990 թվականին տեղադրվել է Բարեկամության զբոսայգում, Լենինգրադյան խճուղի, 90 հասցեում, մետրոյի «Ռեչնոյ վոկզալ» կայարանի հարևանությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Խաղաղության երեխաները» քանդակագործական հորինվածքը տեղադրվել է 1990 թվականին Բարեկամության զբոսայգում[1]։ Այն ինքնատիպ նվեր է քանդակագործ Անտի Նուվոնենից Հելսինկի քաղաքից։ Նուվոնենը ծնվել է 1937 թվականին Վիբորգ քաղաքում, որն այդ ժամանակ Ֆինլանդիայի կազմում էր։ Նա առաջին հերթին հայտնի է ֆիննական մետաղադրամների վրա թեմատիկ բնապատկերներով։ 1971 թվականին նա դարձել է Գեղարվեստի ֆիննական պետական մրցանակի դափնեկիր՝ մի շարք վերացական քանդակների համար։ Անտի Նուվոնենը քանդակագործության փորձագետների ֆիննական ասոցիացիայի անդամներից է և բազմաթիվ մրցույթների մրցանակակիր[2]։
«Խաղաղության երեխաները» հուշարձանն ընծայվել ի պատասխան 1983 թվականին Հելսինկիի Բարեկամության զբոսայգում տեղադրված Յ. Կիրյուխինի «Խաղաղություն ամբողջ աշխարհին» ռուսական հուշարձանի։ «Խաղաղություն ամբողջ աշխարհին» հուշարձանը «Ժողովուրդների բարեկամության հուշարձանի» պատճենի փոփոխված անալոգի մի մասն է, որը պատկերում է գյուղացիների և ազատարարների հանդիպումը։ Այն նվիրվել է 1948 թվականին կնքված խորհրդա-ֆիննական բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 35-ամյակի կապակցությամբ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը բաղկացած է երեք պատկերաքանդակից՝ մոր, հոր, որի գրկում նորածին երեխա է, և դեռահասի։ Բրոնզե քանդակը բավականին վերացական է, ունի փոքր-ինչ անսովոր մակատեսք։ Հուշարձանը տեղադրվել է աստիճանաձև պատվանդանին, որի վրա ժամանակին փակցված էր համապատասխան ցուցատախտակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Скульптурная композиция "Дети мира"». Портал intomoscow. 2013 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Парк Дружбы». Геокэшинг. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.