Խաղաղության երեխաները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Խաղաղության երեխաները»
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
ՔանդակագործAntti Neuvonen?
ՃարտարապետԻգոր Վոսկրեսենսկի
Ստեղծում1990
Երկիր Ռուսաստան
ՔաղաքFriendship Park, Moscow?
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևԽմբաքանդակ
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն

«Խաղաղության երեխաները» (ռուս.՝ «Дети мира»), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, քաղաքի տեսարժան վայրերից մեկը, որը 1990 թվականին տեղադրվել է Բարեկամության զբոսայգում, Լենինգրադյան խճուղի, 90 հասցեում, մետրոյի «Ռեչնոյ վոկզալ» կայարանի հարևանությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խաղաղության երեխաները» քանդակագործական հորինվածքը տեղադրվել է 1990 թվականին Բարեկամության զբոսայգում[1]։ Այն ինքնատիպ նվեր է քանդակագործ Անտի Նուվոնենից Հելսինկի քաղաքից։ Նուվոնենը ծնվել է 1937 թվականին Վիբորգ քաղաքում, որն այդ ժամանակ Ֆինլանդիայի կազմում էր։ Նա առաջին հերթին հայտնի է ֆիննական մետաղադրամների վրա թեմատիկ բնապատկերներով։ 1971 թվականին նա դարձել է Գեղարվեստի ֆիննական պետական մրցանակի դափնեկիր՝ մի շարք վերացական քանդակների համար։ Անտի Նուվոնենը քանդակագործության փորձագետների ֆիննական ասոցիացիայի անդամներից է և բազմաթիվ մրցույթների մրցանակակիր[2]։

«Խաղաղության երեխաները» հուշարձանն ընծայվել ի պատասխան 1983 թվականին Հելսինկիի Բարեկամության զբոսայգում տեղադրված Յ. Կիրյուխինի «Խաղաղություն ամբողջ աշխարհին» ռուսական հուշարձանի։ «Խաղաղություն ամբողջ աշխարհին» հուշարձանը «Ժողովուրդների բարեկամության հուշարձանի» պատճենի փոփոխված անալոգի մի մասն է, որը պատկերում է գյուղացիների և ազատարարների հանդիպումը։ Այն նվիրվել է 1948 թվականին կնքված խորհրդա-ֆիննական բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 35-ամյակի կապակցությամբ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը բաղկացած է երեք պատկերաքանդակից՝ մոր, հոր, որի գրկում նորածին երեխա է, և դեռահասի։ Բրոնզե քանդակը բավականին վերացական է, ունի փոքր-ինչ անսովոր մակատեսք։ Հուշարձանը տեղադրվել է աստիճանաձև պատվանդանին, որի վրա ժամանակին փակցված էր համապատասխան ցուցատախտակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Скульптурная композиция "Дети мира"». Портал intomoscow. 2013 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  2. «Парк Дружбы». Геокэшинг. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.