Խածկտիկներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անապատային խածկտիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
Ընտանիք | Սերինոսազգիներ (Fringillidae) |
Ենթաընտանիք | Carduelinae |
Ցեղ | Անապատային խածկտիկ (Bucanetes) |
Խածկտիկներ, ճնճղուկազգիների կարգի թռչունների ընտանիք։ Բնակվում են Եվրոպայի և Ասիայի անտառային գոտիներում, Կովկասի ասեղնատերև լեռնային անտառներում։ ՀՀ-ում տարածված է խածկտիկների 3 տեսակ՝ սովորական, անապատային և մոնղոլական։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Խածկտիկները գեղանի կեցվածքով փոքրամարմին թռչուններ են. մարմնի երկարությունը մինչև 18-19 սմ է, կենդանի զանգվածը՝ 20–30 գ։ Գլուխը փոքր է, ոտքերն ու ճանկերը՝ երկար՝ հարմարված գետնին քայլելուն։ Փետրածածկը բազմագույն է. մեջքը կապտամոխրավուն է, թևերն ու պոչը՝ մուգ, կուրծքը՝ կարմիր (էգերինը՝ դարչնագորշավուն)։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անապատային և մոնղոլական խածկտիկները բնադրող-չվող են, սովորական խածկտիկը նստակյաց է, քիչ տարածված։ Ձմռանն ապրում են այգիներում։ Վաղ գարնանը այգիներից վերադառնում են հարազատ անտառի խուլ ու խաղաղ թավուտները և ծառերի (հաճախ՝ եղևնիների) վրա բարակ շիվերից հյուսում իրենց բները. դնում են երկնագույն 4–6 ձու։ Ձագերը լույս աշխարհ են գալիս 15–20 օր հետո։
Ձմեռային այգում, մթնշաղից առաջ, երբեմն կարելի է լսել խածկտիկի սրնգային մեղմ ու թախծոտ երգը, որը մերթ ընդ մերթ ընդհատվում է ճղճղան նոտաներով։ Խածկտիկը հիանալի նմանակող է։ Դյուրահավատ այդ թռչնակը հեշտությամբ է ընկնում որսացանցի մեջ և շատ արագ ընտելանում տիրոջը։ Բայց գերության մեջ նա կորցնում է իր ալ գույնը և մգանում է։
Խածկտիկը բնությունը զարդարող թռչուններից է և նրան պետք է խնամքով պահպանել։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խածկտիկներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խածկտիկներ» հոդվածին։ |
|