Լևոն Ջուլֆալակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Ջուլֆալակյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 5, 1964(1964-04-05) (60 տարեկան)
Ծննդավայր՝Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Արամ Սարգսյան
167 սանտիմետր
Քաշ՝68 կիլոգրամ

Լևոն Արսենի Ջուլֆալակյան (ռուս.՝ Лево́н Арсе́нович Джулфалакя́н , ապրիլի 5, 1964(1964-04-05), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի, աշխարհի (1986) և օլիմպիական (1988) չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1986)։ Սուրեն Նալբանդյանից հետո երկրորդ էթնիկ հայն է, որ դարձել է Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի չեմպիոն[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1964 թվականի ապրիլի 5-ին Գյումրիում (նախկինում՝ Լենինական)։ Քանի որ երկու ծնողներն էլ մարմնամարզիկներ էին, վաղ տարիքից Լևոնը հաճախել է սպորտային մարմնամարզության, այնուհետև սկսել է զբաղվել հունահռոմեական ըմբշամարտով Գյումրու մանկապատանեկան սպորտային դպրոցում։ Իր ողջ մարզական կարիերայի ընթացքում մարզվել է Արամ Սարգսյանի ղեկավարությամբ։

1983 թվականին հաղթել է ԽՍՀՄ-ի պատանեկան առաջնությունում, իսկ 1984 և 1985 թվականներին՝ դարձել ԽՍՀՄ-ի մեծահասակների մրցաշարի մրցանակակիր։ 1985 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ-ի հավաքականի կազմի մեջ՝ դառնալով Աշխարհի առաջնության գավաթակիր, իսկ 1986 թվականին նվաճել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

1985 թվականին ավարտել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը[1]։

1999 թվականից Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն է և հայ օլիմպիականների միության նախագահը։ 2002 թվականից Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահն է։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր անդամ է։

Ապրում է Երևանում։ Լևոն Ջուլֆալակյանի որդիները նույնպես լրջորեն զբաղվում են հունահռոմեական ըմբշամարտով։ Ավագ որդին՝ Արսեն Ջուլֆալակյանը (ծնվել է 1987 թվականին), Եվրոպայի (2009) և աշխարհի (2014) չեմպիոն է, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (2012)[2]։

Հիմնական մրցումներ և զբաղեցրած հորիզոնականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Սեուլի Ամառային Օլիմպիական խաղերում պայքարել է մինչև 68 կիլոգրամ քաշային կարգում։

Մրցել է հետևյալ մարտերում․

  • առաջին շրջանում 3-րդ րոպեին ակնհայտ առավելությամբ՝ 15-0 հաշվով, հաղթել է Դուգ Յեթսին (Կանադա),
  • երկրորդ շրջանում առաջին րոպեին ակնհայտ առավելությամբ՝ 16-0 հաշվով, հաղթել է Քիպտու Սալբեին (Քենիա),
  • երրորդ շրջանում 9-2 հաշվով հաղթել է Էնդի Սերասին (ԱՄՆ),
  • չորրորդ շրջանում 8-4 հաշվով ըստ միավորների հաղթել է Պետրիչ Կարարեին (Ռումինիա),
  • հինգերորդ շրջանում առաջին րոպեին թիակաշոշափ է արել Եժի Կոպանսկուն (Լեհաստան) և դուրս եկել եզրափակիչ։

Եզրափակչում պայքարել է Կիմ Սոնգ Մունգի հետ (Հարավային Կորեա), 9-3 հաշվով ըստ միավորների հաղթել նրան՝ դառնալով օլիմպիական չեմպիոն։

Տարի Մրցաշար Զբաղեցրած հորիզոնական
1983 ԽՍՀՄ պատանիների առաջնություն 1
1984 ԽՍՀՄ երիտասարդների առաջնություն 1
1984 Եվրոպայի երիտասարդների առաջնություն 1
1985 Աշխարհի գավաթ 1
1986 Եվրոպայի առաջնություն 1
1986 Աշխարհի առաջնություն 1
1987 Գրան-պրի 2
1987 Գրան-պրի UWW 5
1988 Օլիմպիական խաղեր 1
1989 Աշխարհի առաջնություն 3

Հայաստանում անցկացվում է Լևոն Ջուլֆալակյանի մրցանակների ավանդական մրցաշար[3]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Լևոն Ջուլֆալակյան
  2. Роман Власов: Как говорит Александр Карелин, с бронзовой медали лучше начинать, чем заканчивать
  3. «Армянские мелодии на борцовских коврах Москвы». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  5. ՀՀ Նախագահի հրամանագիր
  6. «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Ջուլֆալակյան» հոդվածին։