Լևոն Ջանփոլադյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջանփոլադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Ջանփոլադյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1912[1] Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 5, 1997 (85 տարեկան) Երևան, Հայաստան |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գինեգործ |
Հաստատություն(ներ) | Երևանի կոնյակի գործարան[1] |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1] |
Ալմա մատեր | Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1936)[1] |
Կոչում | ակադեմիկոս |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1967) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Լևոն Միքայելի Ջանփոլադյան (հուլիսի 1, 1912[1], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 5, 1997, Երևան, Հայաստան), հայ խորհրդայի գինեգործ-տեխնոլոգ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1967 թ.), պրոֆեսոր (1977 թ.), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս[2] (1994 թ., թղթակից անդամ, 1971 թ.), ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1967 թ.), ՀԽՍՀ գիտատեխնիկական ընկերությունների պատվավոր անդամ։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան (1936 թ.)։ Աշխատել է գինու և կոնյակի արդյունաբերության «Արարատ» տրեստում որպես գիտական լաբորատորիայի վարիչ (1941-1943 թթ.), ՀԽՍՀ սննդի արդյունաբերության ժողկոմի տեղակալ (1943-1946 թթ.), ապա՝ մինիստր (1946-1947 թթ.), 1948 թվականից՝ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական ԳՀԻ-ի գինու և կոնյակի տեխնոլոգիայի բաժնի վարիչ, 1965 թվականից՝ ՀԽՍՀ սննդի արդյունաբերության մինիստրի առաջին տեղակալ[3]։
Գիտնական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Միքայելի Ջանփոլադյանի գիտական աշխատանքները վերաբերում են գինու, կոնյակի արտադրության զարգացման հարցերին։ Մշակել է կոնյակի հասունացման, շիթային ռեակտորի միջոցով գինու վերամշակման (Կատեգորյա Խաչատրյանի հետ), գինեթթվակրի (գինեթթվի կալցիումական աղ) ստացման, մադերայի տիպի «Հայկական» գինու (Ն. Կազումովի հետ) տեխնոլոգիաները[4]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Виноделие Венгрии.- Ереван, 1959, 32 с․
- Очерки развития отечественного коньячного производства.- Ереван, 1966, 149 с․[5]
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 748.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «ДЖАНПОЛАДЯН Левон Михайлович». sortov.net (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». greenstone.flib.sci.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Լևոն Ջանփոլադյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Ջանփոլադյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 478)։ |
- Հուլիսի 1 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 5 մահեր
- 1997 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գինեգործներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- Հայ տեխնոլոգներ
- Հայ գիտնականներ