Լևոն Ջանփոլադյան
Լևոն Ջանփոլադյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1912 Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 5, 1997 (85 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | գինեգործ |
Հաստատություն(ներ) | Երևանի կոնյակի գործարան |
Ալմա մատեր | Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1936) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1967) |
Պարգևներ | Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Լևոն Միքայելի Ջանփոլադյան (հուլիսի 1, 1912, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 5, 1997), հայ խորհրդայի գինեգործ, տեխնոլոգ: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1967 թ.), պրոֆեսոր (1977 թ.), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս[1] (1994 թ., թղթակից անդամ, 1971 թ.), ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1967 թ.), ՀԽՍՀ գիտատեխնիկական ընկերությունների պատվավոր անդամ։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան (1936 թ.)։ Աշխատել է գինու և կոնյակի արդյունաբերության «Արարատ» տրեստում որպես գիտական լաբորատորիայի վարիչ (1941-1943 թթ.), ՀԽՍՀ սննդի արդյունաբերության ժողկոմի տեղակալ (1943-1946 թթ.), ապա՝ մինիստր (1946-1947 թթ.), 1948 թվականից՝ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական ԳՀԻ-ի գինու և կոնյակի տեխնոլոգիայի բաժնի վարիչ, 1965 թվականից՝ ՀԽՍՀ սննդի արդյունաբերության մինիստրի առաջին տեղակալ[2]։
Գիտնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լևոն Միքայելի Ջանփոլադյանի գիտական աշխատանքները վերաբերում են գինու, կոնյակի արտադրության զարգացման հարցերին։ Մշակել է կոնյակի հասունացման, շիթային ռեակտորի միջոցով գինու վերամշակման (Կատեգորյա Խաչատրյանի հետ), գինեթթվակրի (գինեթթվի կալցիումական աղ) ստացման, մադերայի տիպի «Հայկական» գինու (Ն. Կազումովի հետ) տեխնոլոգիաները։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ակադեմիա Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային։ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2017-11-13
- ↑ «ДЖАНПОЛАДЯН Левон Михайлович»։ sortov.net (ռուսերեն)։ Վերցված է 2017-06-07
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 478)։ ![]() |
- Հուլիսի 1 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 5 մահեր
- 1997 մահեր
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գինեգործներ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ