Jump to content

Լևոն Հայկազունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Հայկազունի
Ծնվել էհոկտեմբերի 17 (30), 1917[1]
ԾննդավայրԹիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական հանրապետություն[1]
Մահացել էհոկտեմբերի 14, 1959(1959-10-14)[1] (41 տարեկան)
Մահվան վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունկրկեսի դերասան
Պարգևներ և մրցանակներ

Լևոն Սահակի Հայկազունի (հոկտեմբերի 17 (30), 1917[1], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական հանրապետություն[1] - հոկտեմբերի 14, 1959(1959-10-14)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), կրկեսի հայ արտիստ։ Հայաստանի վաստակավոր արտիստ (1956Հայկական կրկեսի կոլեկտիվի հիմնադիրներից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկեսում հանդես է եկել 1938 թվականից։ Եղել է մոտովազքի առաջին վարպետ կատարողներից (վազք ուղղաձիգ պատի վրայով)։ Երկար տարիներ Հայկազունու խաղընկերն էր Ստեփան Իսահակյանը։ Հայկազունու վերջին և լավագույն համարն էր մոտովազք՝ մեծ տարածության և բարձրության վրա ձգված ճոպանի վրայով։

Զոհվել է 1957 թ. հոկտեմբերի 14-ին, Լենինականում, ելույթի պահին։

Եղել է Հայկական կրկեսի կոլեկտիվի հիմնադիր անդամներից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 168
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։