Լևոն Հայկազունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Հայկազունի
Ծնվել էհոկտեմբերի 17 (30), 1917
ԾննդավայրԹիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական հանրապետություն
Մահացել էհոկտեմբերի 14, 1957(1957-10-14) (39 տարեկանում)
Մահվան վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկրկեսի արտիստ
Պարգևներ և մրցանակներՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Լևոն Սահակի Հայկազունի (հոկտեմբերի 17 (30), 1917, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական հանրապետություն - հոկտեմբերի 14, 1957(1957-10-14), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կրկեսի հայ արտիստ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1956Հայկական կրկեսի կոլեկտիվի հիմնադիրներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկեսում հանդես է եկել 1938-ից։ Եղել է մոտովազքի առաջին վարպետ կատարողներից (վազք ուղղաձիգ պատի վրայով)։ Երկար տարիներ Հայկազունու խաղընկերն էր Ստեփան Իսահակյանը։ Հայկազունու վերջին և լավագույն համարն էր մոտովազք՝ մեծ տարածության և բարձրության վրա ձգված ճոպանի վրայով։

Զոհվել է 1957 թ. հոկտեմբերի 14-ին, Լենինականում, ելույթի պահին։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png