Jump to content

Լևոն Բաշինջաղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաշինջաղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Բաշինջաղյան
Ծնվել է1893
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 11, 1938(1938-10-11)
Մասնագիտությունլեզվաբան
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան (1916)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1934) և դոցենտ
ՀայրԳևորգ Բաշինջաղյան

Լևոն Գևորգի Բաշինջաղյան (1893, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 11, 1938(1938-10-11)), հայ լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1934)։

Գևորգ Բաշինջաղյանի որդին, Զաքար Բաշինջաղյանի եղբայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Բաշինջաղյանը ծնվել է 1893 թվականին Թիֆլիսում, Գևորգ Բաշինջաղյանի ընտանիքում։ 1903-1912 թվականներին սովորել է Թիֆլիսի գիմնազիայում, 1913-1916 թվականներին Լենինգրադի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում։ Զորակոչվել է բանակ, 1917 թվականի փետրվարին եղել է Կովկասյան ռազմաճակատում։ 1918 թվականին, որպես բանաստեղծ, մասնակցել է թիֆլիսցի բանասեղծների «Фантастический кабачок» խմբակի երեկույթներին։ 1918-1919 թվականներին եղել է հայկական զորքերի շտաբի սպա, 1920 թվականին՝ Հայաստանի ռազմական դատարանի քարտուղարի օգնական, 1921 թվականին՝ Էրիվանի Կրթության ժողովրդական կոմիսարիատի արվեստի բաժնի քարտուղար, ինչպես նաև 1921-1923 թվականներին համագործակցել է կոմիսարիատի «Пламя» ամսագրի հետ։

1921-1922 թվականներին Թավրիզի գեղարվեստի ստուդիայում եղել է ռուսաց լեզվի ուսուցիչ։ 1922 թվականին Թիֆլիսում աշխատել է Կրթության ժողովրդական կոմիսարիատում, զբաղվել գրական գործունեությամբ։ 1923-1927 թվականներին սովորել է Լենինգրադի համալսարանի հասարակագիտության ֆակուլտետում (հայագիտություն և ընդհանուր լեզվաբանություն)։

Աշխատել է ԽՍՀՄ ԳԱ լեզվի ինստիտուտում, եղել է գիտական քարտուղար, ինստիտուտի տնօրեն, այնուհետև եղել է Լենինգրադի Ա. Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ[1]։

Աշխատությունները վերաբերում են լեզվի և մտածողության փոխհարաբերությանը։ Գրել է նաև բանաստեղծություններ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «ЛЮДИ И СУДЬБЫ». memory.pvost.org. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Բաշինջաղյան» հոդվածին։