Լևան Ճիլաշվիլի
Լևան Ճիլաշվիլի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1930 |
Մահացել է | ապրիլի 26, 2004 (73 տարեկան) |
Քաղաքացիություն | Վրաստան[1] |
Մասնագիտություն | մարդաբան, հնագետ և պատմաբան |
Աշխատավայր | Թբիլիսիի պետական համալսարան |
Անդամություն | Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա |
Լևան Ճիլաշվիլի (վրաց.՝ ლევან ჭილაშვილი) (օգոստոսի 17, 1930 - ապրիլի 26, 2004), վրացի անվանի հնագետ, պատմաբան, Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վրաստանի վաստակավոր գիտնական։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լևան Ճիլաշվիլին 1954 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, չորս տարի անց պաշտպանել թեկնածուական, 1967 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ Այդ նույն տարում՝ 1967 թ. նրան շնորհվել է Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսորի կոչում։
1991 թվականին Ճիլաշվիլին ընտրվել է Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
1980 թվականից մինչև իր կյանքի ավարտը նա աշխատել է որպես Վրաստանի գիտությունների ակադեմիայի ենթակայությամբ գործող Վրաստանի ազգային թանգարանի տնօրեն։ 1982 թվականին արժանացել է Վրաստանի ԳԱ Սիմոն Ջանաշիայի անվան մրցանակի։
Լևան Ճիլաշվիլու գիտական հետաքրքրությունների հիմնական բնագավառը Վրաստանի հին շրջանի պատմությունն ու հնագիտությունն են եղել։ 1995 թվականից 2003 թվականներին նա հնագիտական պեղումներ և ուսումնասիրություններ է կատարել Արևելյան Վրաստանի Կախեթի շրջանի Նեկրասի գյուղի մերձակայքում, հայտնաբերել է վաղ վրացական արձանագրություններ, որոնք թվագրել է մեր թվականության առաջինից երրորդ դարերով, մի թվագրում, որը միանշանակ չի ընդունվել գիտական շրջանակներում[2]։
Լևան Ճիլաշվիլու գիտական աշխատությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ռուսթավ քաղաքը» (մենագրություն) „ქალაქი რუსთავი“(მონოგრაფია), თბილისი, 1957.
- «Ուրբնիսի հին քաղաքը» (մենագրություն) „ძველი ქალაქი ურბნისი“ (მონოგრაფია), თბილისი, 1964.
- «Կախեթի քաղաքները» (մենագրություն) „კახეთის ქალაქები“ (მონოგრაფია), თბილისი, 1980.
- «Արեշի» (մենագրություն) „არეში“ (მონოგრაფია), თბილისი, 1991.
- "The Pre-Christian Georgian inscription from Nekresi".- E. Khintibidze (Ed.) "Kartvelology", No 7, Tbilisi, 2000
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Bibliothèque nationale de France Record #14613061w // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- ↑ Stephen H. Rapp. Corpus scriptorum christianorum orientalium. Peeters Publishers, 2003. Page 19 footnote 43: "The date of the supposed grave marker is hopelessly circumstantial ... I cannot support Chilashvili's dubious hypothesis".
|