Jump to content

Լևան Ճիլաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևան Ճիլաշվիլի
Ծնվել էօգոստոսի 17, 1930(1930-08-17)
Մահացել էապրիլի 26, 2004(2004-04-26) (73 տարեկան)
Քաղաքացիություն Վրաստան
Մասնագիտությունմարդաբան, հնագետ և պատմաբան
ԱշխատավայրԹբիլիսիի պետական համալսարան
ԱնդամությունՎրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա

Լևան Ճիլաշվիլի (վրաց.՝ ლევან ჭილაშვილი) (օգոստոսի 17, 1930(1930-08-17) - ապրիլի 26, 2004(2004-04-26)), վրացի անվանի հնագետ, պատմաբան, Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վրաստանի վաստակավոր գիտնական։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևան Ճիլաշվիլին 1954 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, չորս տարի անց պաշտպանել թեկնածուական, 1967 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ Այդ նույն տարում՝ 1967 թ. նրան շնորհվել է Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսորի կոչում։

1991 թվականին Ճիլաշվիլին ընտրվել է Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։

1980 թվականից մինչև իր կյանքի ավարտը նա աշխատել է որպես Վրաստանի գիտությունների ակադեմիայի ենթակայությամբ գործող Վրաստանի ազգային թանգարանի տնօրեն։ 1982 թվականին արժանացել է Վրաստանի ԳԱ Սիմոն Ջանաշիայի անվան մրցանակի։

Լևան Ճիլաշվիլու գիտական հետաքրքրությունների հիմնական բնագավառը Վրաստանի հին շրջանի պատմությունն ու հնագիտությունն են եղել։ 1995 թվականից 2003 թվականներին նա հնագիտական պեղումներ և ուսումնասիրություններ է կատարել Արևելյան Վրաստանի Կախեթի շրջանի Նեկրասի գյուղի մերձակայքում, հայտնաբերել է վաղ վրացական արձանագրություններ, որոնք թվագրել է մեր թվականության առաջինից երրորդ դարերով, մի թվագրում, որը միանշանակ չի ընդունվել գիտական շրջանակներում[1]։

Լևան Ճիլաշվիլու գիտական աշխատությունների ընտրանի

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ռուսթավ քաղաքը» (մենագրություն) „ქალაქი რუსთავი“(მონოგრაფია), თბილისი, 1957.
  • «Ուրբնիսի հին քաղաքը» (մենագրություն) „ძველი ქალაქი ურბნისი“ (მონოგრაფია), თბილისი, 1964.
  • «Կախեթի քաղաքները» (մենագրություն) „კახეთის ქალაქები“ (მონოგრაფია), თბილისი, 1980.
  • «Արեշի» (մենագրություն) „არეში“ (მონოგრაფია), თბილისი, 1991.
  • "The Pre-Christian Georgian inscription from Nekresi".- E. Khintibidze (Ed.) "Kartvelology", No 7, Tbilisi, 2000

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Stephen H. Rapp. Corpus scriptorum christianorum orientalium. Peeters Publishers, 2003. Page 19 footnote 43: "The date of the supposed grave marker is hopelessly circumstantial ... I cannot support Chilashvili's dubious hypothesis".