Լուքսոր (Լաս Վեգաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուքսոր (այլ կիրառումներ)
Լուքսոր
Տեսակերկնաքեր և հյուրանոց
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունԼաս Վեգաս Սթրիփ
Հարկեր30
Մակերես11 148 քառակուսի մետր
Կառուցի ձևԲուրգ
Անվանված էԼուքսոր
ՍեփականատերMGM Resorts International?
Օգտագործվում էհյուրանոց և Խաղատուն
Հիմնադրված էհոկտեմբերի 13, 1993
Բացվածհոկտեմբերի 15, 1993
ՊատվիրողMandalay Resort Group?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
Հյուրանոցը երեկոյան լույսերի ներքո

Լաքսոր, եգիպտական հյուրանոց ԱՄՆ-ում։ 1993 թվականին ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում բացվեց Լաքսոր հյուրանոցը, որի շինարարության համար 375 միլիոն ԱՄՆ դոլար է ծախսվել։ Շենքի բարձրությունը 107 մետր է։

Կահավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնտեղ են տեղավորված 4400 հյուրանոցային համարները, 1100 տեղանոց հանդիսասրահը, հսկայական խաղատունը, օլիմպիական լողավազանը, ենթադրյալ Նեղոս գետը՝ նավակներով և խորսող մեխանիկական ուղտերով։ Խաղատունը կազմված է 2000 մեքենաներից և 87 սեղաններից[1][2][3]։ Հրաշք կարելի է համարել նաև նրա վերելակները, որոնց հորերը տեղակայված են 39 աստիճանի անկյան տակ, որին համապատասխանում է բուրգի պատերի թեքությունը։ Շենքի գագաթին տեղադրված լուսատուն այնքան պայծառ է վառվում, որ ոմանք պնդում են, թե նրա լույսը տիեզերքից երևում է։ Հյուրանոցի ճարտարապետության եզակի դետալներից է մուտքը հսկող սֆինքսը, որի աչքերը լազերային ճառագայթներ են արձակում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rudd, Denis; Mills, Richard (2010). «Evolution and development of metro-casinos» (PDF). Journal of Management & Marketing Research: 2.
  2. Howard Stutz (2010 թ․ ապրիլի 21). «MGM aims to adopt a new name». Las Vegas Review-Journal.
  3. MGM Resorts International (2010). «Luxor Las Vegas Fact Sheet - press kit». Luxor.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. Caine, Rachel (2003). «The Best Game in Town». Texas Monthly: 73. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուքսոր (Լաս Վեգաս)» հոդվածին։