Լուվրի բուրգ
Լուվրի բուրգ | |
---|---|
Տեսակ | Բուրգ |
Երկիր | Ֆրանսիա |
Վարչատարածք | Փարիզի 1-ին շրջան |
Երկարություն | 35,42 մետր |
Լայնություն | 37 մետր |
Հրաբուխի ձև | J1? |
Նյութ | ապակի և պողպատ |
Մասն է | Լուվրի պալատ |
Ձևավորում | 1981 |
Լուվրի բուրգ (ֆր.՝ Pyramide du Louvre), Լուվրի գլխավոր մուտքը, Փարիզի խորհրդանիշերից մեկը։ Կառուցվել է 1985-1989 թվականներին չինական ծագումով ամերիկացի ականավոր ճարտարապետ Յույ Մին Փեյի նախագծով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիական մեծ հեղափոխությունից 200 տարի անց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտտերանն առաջարկել է «Մեծ Լուվրի» նախագիծը։ Նախագահն ուզում էր արքայական պալատը դարձնել աշխարհի ամենամեծ թանգարանը։ Նա առաջարկում էր նաև 9 կմ-ով ընդլայնել Փարիզի պատմական առանցքը, որն անցնում էր Ելիսեյան դաշտերով։ Ներկայումս այսպես կոչված «Հաղթական ճանապարհը» սկսվում է Լուվրից` բուրգին առընթեր Նապոլեոնի հրապարակից և Լյուդովիկոս 14-րդի արձանից, անցնում է Կարուզել հրապարակի Հաղթական կամարով, Շառլ դը Գոլի հրապարակի Հաղթական կամարով և ավարտվում Դեֆանսի Մեծ կամարի մոտ։
Շինարարության ավարտից հետո բուրգը դարձավ Լուվրի գլխավոր մուտքը։ Մեծ բուրգի կողքին կան ևս երեք ավելի փոքր բուրգեր, որոնք միայն գեղագիտական դեր ունեն։ Բուրգն ամբողջովին կառուցված է ապակու շերտերից` ապահովելով գերազանց լուսավորություն ստորգետնյա միջանցքում, որտեղ գտնվում են դրամարկղերը, տեղեկատու կետերը և թանգարանի երեք թևերի մուտքերը։ Մեծ բուրգի շուրջ գործում են շատրվաններ։
Սկզբնական շրջանում ապակյա բուրգը խիստ քննադատության է ենթարկվել։ Սակայն այն հանգամանքի շնորհիվ, որ բուրգն ընդհանրապես չի աղավաղում արքայական շքեղ պալատը, կառուցումից քիչ անց լավ ընդունելության է արժանացել։ Լուսավորման համակարգը մշակել է ամերիկացի լուսային դիզայներ Կլոդ Էնգլը` բուրգի ներսույթում տրամագծով հալոգեն լամպեր տեղադրելով։ 15 տարի անց Լուվրի ղեկավարությունը, պահպանելով Էնգլի դիզայներական լուծումը, նախկին լամպերը փոխարինել է մետաղահալոգեններով, որոնք ավելի ուժեղ լուսավորություն են տալիս ` ծախսելով ավելի քիչ էներգիա[1]։ Այդ եղանակով բուրգին առավել ժամանակակից «սառը» լուսավորություն է տրվել։
Թվեր և փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուրգը բաղկացած է ապակու` շեղանկյան տեսքով 603 և եռանկյան տեսքով 70 կտորներից, որոնք ունեն 21 մմ լայնություն[2]։
- Բուրգի բարձրությունը 21.65 մ է, կողմի հիմքի երկարությունը` 65 մ, անկյան թեքությունը` 52°:
- Բուրգի զանգվածը 180 տ է։
- Լուվրի բուրգի նախատիպը Քեոփսի բուրգն է։
Հիշատակումներ գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» գրքում հիշատակված է Լուվրի բուրգը։ Գրքում հիշատակված է նաև Փարիզի մեկ այլ` Շրջված բուրգը, որի տակ, վեպի հորինվածքի համաձայն, թաղված է Մարիամ Մագդաղենացին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Иллюминатор — журнал световых решений, номер 2(22)-2006 — Онлайн версия(չաշխատող հղում)
- ↑ «Данные о пирамиде». Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուվրի բուրգ» հոդվածին։ |