Jump to content

Լուիսա Մարիա Ալկալդե Լուխան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիսա Մարիա Ալկալդե Լուխան
 
Կուսակցություն՝ Ազգային վերածննդի շարժում
Կրթություն՝ Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 24, 1987(1987-08-24) (37 տարեկան)
Ծննդավայր Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ

Լուիսա Մարիա Ալկալդե Լուխան (իսպ.՝ Luisa María Alcalde Luján, օգոստոսի 24, 1987(1987-08-24), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ձախամետ քաղաքական գործիչ, որը ներկայացնում է «Ազգային վերածննդի շարժումը» (նախկինում՝ Քաղաքացիական շարժում)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհմիութենական գործիչների Արթուրո Ալկալդեն և Բերտա Լուխան Ուրանգին դուստրն է[1]։

Սովորել է Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանում, որն ավարտել է 2011 թվականինին, իսկ հետո ստացել պետական քաղաքականության և աշխատանքային իրավունքի մագիստրոսի աստիճան Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում։

Իր քաղաքական գործունեությունը սկսել է, մասնակցելով 2005 թվականին Դաշնային շրջանի այն ժամանակվա կառավարության ղեկավար Անդրես Մանուել Լոպես Օբրադորի պաշտոնանկության, իսկ այնուհետև «Կակտուսների հեղափոխության»` նույն Լոպես Օբրադորի կողմնակիցների բողոքի ցույցերին` որն ուղղված էր 2006 թվականի նախագահական ընտրություններում ենթադրյալ կեղծիքների դեմ։

Սկզբում եղել է «Քաղաքացիական շարժում» ձախ կուսակցությունում։ 2011 թվականին անդամակցել է «Մորենա» ազգային քաղաքական ասոցիացիային (ազգային վերածննդի շարժում), որտեղ նշանակվել է երիտասարդության և ուսանողների հարցերով ազգային համակարգող։ 2012 թվականին ընտրվել է Մեքսիկայի դաշնային խորհրդարանի 62-րդ գումարման պատգամավոր Դաշնային օկրուգից (Մեխիկո)՝ ներկայացնելով քաղաքացիական շարժման ձախ կուսակցությունը։ Պատգամավորների պալատում աշխատել է մինչև 2015 թվականը[2]։

Չնայած երիտասարդությանը (31 տարի)՝ Լոպես Օբրադորը, որը Մեքսիկայի նախագահ է ընտրվել 2018 թվականի ընտրություններում, նշանակվել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար։ Պաշտոնը ստանձնում է 2018 թվականի դեկտեմբերի 1-ին[3]։

Նրա առաջնահերթությունների թվում են նվազագույն աշխատավարձի բարձրացումը, աշխատանքային պայմանների բարելավումը, անկայուն զբաղվածության և գործազրկության դեմ պայքարը (երիտասարդությունը ապագայի կառուցողն է)[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Rombaut, Geert (2018 թ․ հոկտեմբերի 17). «Luisa María Alcalde, futura secretaria de trabajo: agenda y credenciales de izquierda». El Economista.
  2. «Perfil del legislador». Legislative Information System. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 14-ին.
  3. «AMLO announced his cabinet in December; this is who they are». Mexico News Daily. 2018 թ․ հուլիսի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
  4. «Luisa Alcalde, la voz Millennial del gabinete de AMLO». Arena Pública.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիսա Մարիա Ալկալդե Լուխան» հոդվածին։