Լուիսա Մարիա Ալկալդե Լուխան
| Լուիսա Մարիա Ալկալդե Լուխան | |
| Կուսակցություն՝ | Ազգային վերածննդի շարժում |
|---|---|
| Կրթություն՝ | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
| Ծննդյան օր | օգոստոսի 24, 1987[1] (38 տարեկան) |
| Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
| Քաղաքացիություն | |
Լուիսա Մարիա Ալկալդե Լուխան (իսպ.՝ Luisa María Alcalde Luján, օգոստոսի 24, 1987[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ձախամետ քաղաքական գործիչ, որը ներկայացնում է «Ազգային վերածննդի շարժումը» (նախկինում՝ Քաղաքացիական շարժում)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արհմիութենական գործիչների Արթուրո Ալկալդեն և Բերտա Լուխան Ուրանգին դուստրն է[2]։
Սովորել է Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանում, որն ավարտել է 2011 թվականինին, իսկ հետո ստացել պետական քաղաքականության և աշխատանքային իրավունքի մագիստրոսի աստիճան Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում։
Իր քաղաքական գործունեությունը սկսել է, մասնակցելով 2005 թվականին Դաշնային շրջանի այն ժամանակվա կառավարության ղեկավար Անդրես Մանուել Լոպես Օբրադորի պաշտոնանկության, իսկ այնուհետև «Կակտուսների հեղափոխության»` նույն Լոպես Օբրադորի կողմնակիցների բողոքի ցույցերին` որն ուղղված էր 2006 թվականի նախագահական ընտրություններում ենթադրյալ կեղծիքների դեմ։
Սկզբում եղել է «Քաղաքացիական շարժում» ձախ կուսակցությունում։ 2011 թվականին անդամակցել է «Մորենա» ազգային քաղաքական ասոցիացիային (ազգային վերածննդի շարժում), որտեղ նշանակվել է երիտասարդության և ուսանողների հարցերով ազգային համակարգող։ 2012 թվականին ընտրվել է Մեքսիկայի դաշնային խորհրդարանի 62-րդ գումարման պատգամավոր Դաշնային օկրուգից (Մեխիկո)՝ ներկայացնելով քաղաքացիական շարժման ձախ կուսակցությունը։ Պատգամավորների պալատում աշխատել է մինչև 2015 թվականը[3]։
Չնայած երիտասարդությանը (31 տարի)՝ Լոպես Օբրադորը, որը Մեքսիկայի նախագահ է ընտրվել 2018 թվականի ընտրություններում, նշանակվել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար։ Պաշտոնը ստանձնում է 2018 թվականի դեկտեմբերի 1-ին[4]։
Նրա առաջնահերթությունների թվում են նվազագույն աշխատավարձի բարձրացումը, աշխատանքային պայմանների բարելավումը, անկայուն զբաղվածության և գործազրկության դեմ պայքարը (երիտասարդությունը ապագայի կառուցողն է)[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Los 300 (իսպ.) // Líderes Mexicanos — CDMX: 2025. — Iss. 475. — P. 274—416.
- ↑ Rombaut, Geert (2018 թ․ հոկտեմբերի 17). «Luisa María Alcalde, futura secretaria de trabajo: agenda y credenciales de izquierda». El Economista. Արխիվացված է օրիգինալից 2019-01-08-ին. Վերցված է 2019-04-05-ին.
- ↑ «Perfil del legislador». Legislative Information System. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «AMLO announced his cabinet in December; this is who they are». Mexico News Daily. 2018 թ․ հուլիսի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Luisa Alcalde, la voz Millennial del gabinete de AMLO». Arena Pública.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ИНТЕРВЬЮ с Луизой Марией Алькальде / IndustriALL, 03.01.2019.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիսա Մարիա Ալկալդե Լուխան» հոդվածին։ |
| ||||||