Լուիզա Օտտո-Պետերս
Լուիզա Օտտո-Պետերս | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1819[1][2][3][…] |
Ծննդավայր | Մայսեն, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[4] |
Մահացել է | մարտի 13, 1895[1][2][3][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4] |
Գերեզման | Լայպցիգ |
Քաղաքացիություն | Սաքսոնիայի թագավորություն |
Մասնագիտություն | լրագրող, գրող, խմբագիր և հրապարակախոս |
Ծնողներ | հայր՝ Fürchtegott Wilhelm Otto? |
Louise Otto-Peters Վիքիպահեստում |
Լուիզա Օտտո-Պետերս (գերմ.՝ Louise Otto-Peters, մարտի 26, 1819[1][2][3][…], Մայսեն, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[4] - մարտի 13, 1895[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4]), գերմանացի գրող, բանաստեղծ, լրագրող, բանավիճող, ֆեմինիստ, հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիզա Օտտո-Պետերսը ծնվել է 1819 թվականի մարտի 26-ին Մայսենում՝ դատավորի ընտանիքում։
Եղել է համաշխարհային գերմանական կանանց շարժման հիմնադիրն է ու առաջնորդը, այդ միության «Neue Bahnen» տպագիր օրգանի խմբագիրը, որը հրատարակվում էր Լայպցիգում մինչև նրա մահը։ Նա հաստատապես համոզված էր, որ գերմանացի կինն իրեն պատկանող տեղը կստանա գերմանական պետությունում առաջին հերթին իր լավ կրթության շնորհիվ։ Նրա քաղաքական իդեալները ձևավորվել են 1848 թվականին՝ «Ժողովուրդների գարնան» ժամանակ։
1849-1852 թվականներին կանանց համար հրատարակել է «Frauen-Zeitung» ամսագիրը, որը Գերմանիայում առաջին անգամ պրոպագանդել է կանանց իրավունքների համար պայքարի քաղաքական նպատակները։
1858 թվականին ամուսնացել է լիբերալ գրող Ավգուստ Պետերսի հետ, բայց ամուսինները երեխաներ չեն ունեցել, այդ պատճառով էլ Լուիզա Օտտո-Պետերսն իր քաղաքական, լրագրողական և գրական գործունեությունը չի ընդհատել։
Ինչպես պնդել է Կլարա Ցետկինը՝ Լ. Օտտո-Պետերսը մնացել է «իր դասի գերին»՝ միայն երբեմն փորձելով դուրս գալ այդ արգելքներից։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է սոցիալ-քննադատական վեպերի, վիպակների և քաղաքական ակնարկների, որոնցում ներկայացրել է արդյունաբերական աշխատողների աղքատությունը և նրանց բողոքներն ընդդեմ հարստահարումների, Լայպցիգի ապստամբության արյունալի ճնշումը, նրանց, կանանց իրավունքների համար մղված շարժումները։ Նա հրատարակել է պոեզիայի և պատմա-գեղարվեստական մի շարք ժողովածուներ, որոնցում արտացոլված են 19-րդ դարի կեսերի բուռն ժամանակները։
Գրել է Օտտո Շտեռն կեղծանունով։
Տպագրված աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիզա Օտտո-Պետերսի տպագրված աշխատանքները մեջբերված են An Encyclopedia of Continental Women Writers հանրագիտարանից[5] :
Վեպեր.
- Ludwig der Kellner, 2 հատոր, 1843։
- Kathinka, 2 հատոր, 1844։
- Die Freunde, 3 հատոր, 1845։
- Schloß und Fabrik[6], 4 հատոր, 1846-1847։
- Römisch und deutsch, 4 հատոր, 1847։
- Buchenheim, 3 հատոր, 1851։
- Jesuiten und Pietisten oder Cäcilie Telville, 3 հատոր, 1852։
- Zwei Generationen, 3 հատոր, 1852։
- Nürnberg[7], 3 հատոր, 1858։
- Die Schultheientochter von Nürnberg, 3 հատոր, 1861։
- Neue Bahnen, 2 հատոր, 1864։
- Die Idealisten, 4 հատոր, 1867։
- Die Stiftsherren von Straburg, 2 հատոր, 1872։
- Die Nachtigall von Werawag, 4 հատոր, 1887։
Վիպակներ և պատմվածքներ.
- Aus der neuen Zeit, 1845.
- Aus der alten Zeit, 2 հատոր, 1860։
- Kunst und Künstlerleben, 1863.
- Mädchenbilder aus der Gegenwart, 1864.
- Musikerleiden und- freuden, 1871.
- Zwischen den Bergen, 2 հատոր, 1873։
- Aus vier Jahrhunderten, 2 հատոր, 1883։
Բանաստեղծություններ.
- Lieder eines deutschen Mädchens, 1848.
- Westwärts, 1849.
- Gedichte, 1868.
- Mein Lebensgang[8], 1893.
Այլ.
- Adresse eines deutschen Mädchens, 1848.
- Die Kunst und unsere Zeit, 1852.
- Das Recht der Frauen auf Erwerb, 1866.
- Privatgeschichten der Weltgeschichte, 6 հատոր, 1868-1872։
- Frauenleben im Deutschen Reich[9], 1876.
- Das erste Vierteljahrhundert des Allgemeinen Deutschen Frauenvereins, 1890.
Օպերայի լիբրետոներ.
- Die Nibelungen, 1852.
- Theodor Körner, 1867.
Ամսագրերի խմբագրող կամ համախմբագիր.
- Deutsche Frauenzeitung
- Mitteldeutsche Volkszeitung
- Neue Bahnen
- Vaterlandsblätter (հեղինակ Օտտո Շտեռն կեղծանունով)
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1901 թվականին Լայպցիգի Ռոզենթալ այգում տեղադրվել է Լ. Օտտո-Պետերսի հուշարձանը։ Նրա անունով են կոչվել նաև հրապարակ, փողոց և դպրոց։
- 1974 թվականին թողարկվել է ԳՖՀ նամականիշ՝ նվիրված Լ. Օտտո-Պետերսին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 WeChangEd
- ↑ Wilson, Katharina M. (1991). An Encyclopedia of Continental Women Writers. New York & London: Garland Publishing, Inc.
- ↑ Schloß und Fabrik
- ↑ Nürnberg
- ↑ Mein Lebensgang
- ↑ Frauenleben im Deutschen Reich
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adler, Hans. "On a Feminist Controversy: Louise Otto vs. Louise Aston," in Joeres, Ruth-Ellen B. and M.J. Maynes, eds., German Women in the Eighteenth and Nineteenth Centuries: A Social and Literary History. Bloomington: Indiana UP, 1986: 193-214.
- Joeres, Ruth-Ellen Boetcher. Die Anfänge der deutschen Frauenbewegung: Louise Otto-Peters. Frankfurt a/M: Fischer, 1983.
- Joeres, Ruth-Ellen Boetcher. "Louise Otto and Her Journals: A Chapter in Nineteenth-Century German Feminism," Internationales Archiv für Sozialgeschichte der deutschen Literatur, IV (1979): 100-29.
- Koepcke, Cordula. Louise Otto-Peters. Die rote Demokratin. Freiburg: Herder, 1981.
- Diethe, Carol. The life and work of Germany's founding feminist Louise Otto-Peters Lewiston : Edwin Mellen Press, 2002 (in English)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Օտտո-Պետերս, Լուիզա». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Կենսագրություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Օտտո-Պետերս» հոդվածին։ |
|