Լուիզա Օտտո-Պետերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուիզա Օտտո-Պետերս
Louise Otto-Peters.jpg
Ծնվել էմարտի 26, 1819(1819-03-26)[1][2][3][4][5]
ԾննդավայրՄայսեն, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն
Մահացել էմարտի 13, 1895(1895-03-13)[1][2][3][4][5] (75 տարեկանում)
Մահվան վայրԼայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
ՔաղաքացիությունFlag of the German Empire.svg Գերմանական կայսրություն
Մասնագիտությունլրագրող և գրող
Louise Otto-Peters Վիքիպահեստում

Լուիզա Օտտո-Պետերս (գերմ.՝ Louise Otto-Peters, մարտի 26, 1819(1819-03-26)[1][2][3][4][5], Մայսեն, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն - մարտի 13, 1895(1895-03-13)[1][2][3][4][5], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական կայսրություն), գերմանացի գրող, բանաստեղծ, լրագրող, բանավիճող, ֆեմինիստ, հասարակական գործիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզա Օտտո-Պետերսը ծնվել է 1819 թվականի մարտի 26-ին Մայսենում՝ դատավորի ընտանիքում:

Եղել է համաշխարհային գերմանական կանանց շարժման հիմնադիրն է ու առաջնորդը, այդ միության «Neue Bahnen» տպագիր օրգանի խմբագիրը, որը հրատարակվում էր Լայպցիգում մինչև նրա մահը: Նա հաստատապես համոզված էր, որ գերմանացի կինն իրեն պատկանող տեղը կստանա գերմանական պետությունում առաջին հերթին իր լավ կրթության շնորհիվ: Նրա քաղաքական իդեալները ձևավորվել են 1848 թվականին՝ «Ժողովուրդների գարնան» ժամանակ:

1849-1852 թվականներին կանանց համար հրատարակել է «Frauen-Zeitung» ամսագիրը, որը Գերմանիայում առաջին անգամ պրոպագանդել է կանանց իրավունքների համար պայքարի քաղաքական նպատակները:

1858 թվականին ամուսնացել է լիբերալ գրող Ավգուստ Պետերսի հետ, բայց ամուսինները երեխաներ չեն ունեցել, այդ պատճառով էլ Լուիզա Օտտո-Պետերսն իր քաղաքական, լրագրողական և գրական գործունեությունը չի ընդհատել:

Ինչպես պնդել է Կլարա Ցետկինը՝ Լ. Օտտո-Պետերսը մնացել է «իր դասի գերին»՝ միայն երբեմն փորձելով դուրս գալ այդ արգելքներից:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լ. Օտտո-Պետերսի հուշարձանը Լայպցիգում
ԳՖՀ նամականիշ՝ նվիրված Լ. Օտտո-Պետերսին, 1974 թվական

Հեղինակ է սոցիալ-քննադատական վեպերի, վիպակների և քաղաքական ակնարկների, որոնցում ներկայացրել է արդյունաբերական աշխատողների աղքատությունը և նրանց բողոքներն ընդդեմ հարստահարումների, Լայպցիգի ապստամբության արյունալի ճնշումը, նրանց, կանանց իրավունքների համար մղված շարժումները: Նա հրատարակել է պոեզիայի և պատմա-գեղարվեստական մի շարք ժողովածուներ, որոնցում արտացոլված են 19-րդ դարի կեսերի բուռն ժամանակները:

Գրել է Օտտո Շտեռն կեղծանունով:

Տպագրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզա Օտտո-Պետերսի տպագրված աշխատանքները մեջբերված են An Encyclopedia of Continental Women Writers հանրագիտարանից[6]:943–944:

Վեպեր.

  • Ludwig der Kellner, 2 հատոր, 1843:
  • Kathinka, 2 հատոր, 1844:
  • Die Freunde, 3 հատոր, 1845:
  • Schloß und Fabrik[7], 4 հատոր, 1846-1847:
  • Römisch und deutsch, 4 հատոր, 1847:
  • Buchenheim, 3 հատոր, 1851:
  • Jesuiten und Pietisten oder Cäcilie Telville, 3 հատոր, 1852:
  • Zwei Generationen, 3 հատոր, 1852:
  • Nürnberg[8], 3 հատոր, 1858:
  • Die Schultheientochter von Nürnberg, 3 հատոր, 1861:
  • Neue Bahnen, 2 հատոր, 1864:
  • Die Idealisten, 4 հատոր, 1867:
  • Die Stiftsherren von Straburg, 2 հատոր, 1872:
  • Die Nachtigall von Werawag, 4 հատոր, 1887:

Վիպակներ և պատմվածքներ.

  • Aus der neuen Zeit, 1845.
  • Aus der alten Zeit, 2 հատոր, 1860:
  • Kunst und Künstlerleben, 1863.
  • Mädchenbilder aus der Gegenwart, 1864.
  • Musikerleiden und- freuden, 1871.
  • Zwischen den Bergen, 2 հատոր, 1873:
  • Aus vier Jahrhunderten, 2 հատոր, 1883:
Mein Lebensgang, 1893 թվականի բանաստեղծություն

Բանաստեղծություններ.

  • Lieder eines deutschen Mädchens, 1848.
  • Westwärts, 1849.
  • Gedichte, 1868.
  • Mein Lebensgang[9], 1893.

Այլ.

  • Adresse eines deutschen Mädchens, 1848.
  • Die Kunst und unsere Zeit, 1852.
  • Das Recht der Frauen auf Erwerb, 1866.
  • Privatgeschichten der Weltgeschichte, 6 հատոր, 1868-1872:
  • Frauenleben im Deutschen Reich[10], 1876.
  • Das erste Vierteljahrhundert des Allgemeinen Deutschen Frauenvereins, 1890.

Օպերայի լիբրետոներ.

  • Die Nibelungen, 1852.
  • Theodor Körner, 1867.

Ամսագրերի խմբագրող կամ համախմբագիր.

  • Deutsche Frauenzeitung
  • Mitteldeutsche Volkszeitung
  • Neue Bahnen
  • Vaterlandsblätter (հեղինակ Օտտո Շտեռն կեղծանունով)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1901 թվականին Լայպցիգի Ռոզենթալ այգում տեղադրվել է Լ. Օտտո-Պետերսի հուշարձանը: Նրա անունով են կոչվել նաև հրապարակ, փողոց և դպրոց:
  • 1974 թվականին թողարկվել է ԳՖՀ նամականիշ՝ նվիրված Լ. Օտտո-Պետերսին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118590901 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 FemBio
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Brockhaus Enzyklopädie
  6. Wilson Katharina M. (1991)։ An Encyclopedia of Continental Women Writers։ New York & London: Garland Publishing, Inc. 
  7. Schloß und Fabrik
  8. Nürnberg
  9. Mein Lebensgang
  10. Frauenleben im Deutschen Reich

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Adler, Hans. "On a Feminist Controversy: Louise Otto vs. Louise Aston," in Joeres, Ruth-Ellen B. and M.J. Maynes, eds., German Women in the Eighteenth and Nineteenth Centuries: A Social and Literary History. Bloomington: Indiana UP, 1986: 193-214.
  • Joeres, Ruth-Ellen Boetcher. Die Anfänge der deutschen Frauenbewegung: Louise Otto-Peters. Frankfurt a/M: Fischer, 1983.
  • Joeres, Ruth-Ellen Boetcher. "Louise Otto and Her Journals: A Chapter in Nineteenth-Century German Feminism," Internationales Archiv für Sozialgeschichte der deutschen Literatur, IV (1979): 100-29.
  • Koepcke, Cordula. Louise Otto-Peters. Die rote Demokratin. Freiburg: Herder, 1981.
  • Diethe, Carol. The life and work of Germany's founding feminist Louise Otto-Peters Lewiston : Edwin Mellen Press, 2002 (in English)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]