Jump to content

Լորիս Կրոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորիս Կրոյան
Ծնվել էփետրվարի 10, 1928(1928-02-10)
ԾննդավայրՍարուխան, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 19, 1984(1984-04-19) (56 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, լրագրող, խմբագիր և արձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԱնդամակցությունՀայաստանի ժուռնալիստների միություն և ՀԳՄ
ԱշխատավայրԱվանգարդ և Սովետական Հայաստան
Պարգևներ
Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
ԶավակներԿարինե Ղազինյան
Լորիս Կրոյան Վիքիդարանում

Լորիս Մուշեղի Կրոյան (փետրվարի 10, 1928(1928-02-10), Սարուխան, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 19, 1984(1984-04-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, դրամատուրգ, լրագրող, խմբագիր, ՀԺՄ նախագահ, ՀԳՄ անդամ[փա՞ստ], ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորիս Մուշեղի Կրոյանը ծնվել է 1928 թվականին, Նոր Բայազետի (այժմ՝ Գավառի) Սարուխան գյուղում։ 1960-1969 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի օրգան «Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագիրը, իսկ մինչև 1984 թվականը եղել է ՀԿԿ Կենտկոմի, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Մինիստրների խորհրդի օրգան «Սովետական Հայաստան» օրաթերթի գլխավոր խմբագիրը։

Հրատարակել է բազմաթիվ պատմվածքներ[1]`

Մահացել է 1984 թվականի ապրիլի 19-ին, Երևանում, 56 տարեկանում։ Հուղարկավորված է Երևանի քաղաքային գերեզմանատանը։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Զայրացած մարդը, Ե., Հայպետհրատ, 1964։
  • Ընկերները, Ե., Հայաստան, 1967։
  • Ծանրոցը, Ե., Հայաստան, 1969։
  • Կրակը, Ե., Սովետական գրող, 1977։
  • Հուշարձան, Ե., Սովետական գրող, Արևիկ, 1987։
  • Գթության քույրը՝ բաց կապույտ աչքերով։ «Գարուն», 1967, № 4, էջ 32-34։

Կրոյանի անունն է կրում Սարուխան գյուղի փողոցներից մեկը։

  • Որդին՝ Մուշեղ Լորիսի Կրոյան, բեմադրող, ռեժիսոր, խմբագիր
  • Դուստրը՝ Կարինե Լորիսի Ղազինյան (Կրոյան), բանասեր, լեզվգետ, արտակարգ և լիազոր դեսպան, պետական գործիչ[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորիս Կրոյան» հոդվածին։