Լոյմաա
Լոյմաա | |
---|---|
Տեսակ | քաղաք և municipality of Finland? |
Երկիր | Ֆինլանդիա |
Վարչատարածք | Վարսինայս-Սուոմի |
Մակերես | 848,09 կմ² (հունվարի 1, 2023)[1] |
Ձևավորում | 1921 |
Լոյմաա (ֆիններեն՝ Loimaa), քաղաք և կոմունա Արևմտյան Ֆինլանդիա նահանգի բուն Ֆինլանդիայի գավառում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոյմաա քաղաքը գտնվում է Ֆինլանդիայի հարավ-արևմտյան մասում, 65 կիլոմետր հեռավորության վրա՝ Տուրկուից հյուսիս-արևելք: Վարչական առումով գտնվում է Հարավարևմտյան Ֆինլանդիայի (Varsinais-Suomi) նահանգի Արևմտյան Ֆինլանդիայի գավառում:
Քաղաքին են պատկանում նաև շրջապատող գյուղական շրջանները։ Լոյմաայի ընդհանուր մակերեսը 852 կմ2 է: Բնակչության թիվը 16 761 մարդ (2013 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ)։ Բնակչության խտությունը հավասար է 19,76 մարդ/կմ2:
Քաղաքի միջով հոսում է Լոյմիյոկի գետը, որը Կոկեմյենյոկիի հոսանքն է և թափվում է Բոտնիկի ծոցում:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոյմաա բնակավայրը ստեղծվել է ոչ ուշ, քան XIV դարում: Առաջին գրավոր հիշատակումը վերաբերում է 1439 թվականին: Միջին դարերում մտել է Սաթակունտի շրջան։ Մինչև 20-րդ դարի սկիզբը Լոյմաայի բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն էր:
1876 թվականին քաղաքում երկաթուղի է կառուցվել, իսկ երկաթուղային կայարանի շենքը ներկայումս հանդիսանում է պետության կողմից պահպանվող ճարտարապետական հուշարձան:
1914 թվականից քաղաքում լույս է տեսնում Loimaan Lehti տարածաշրջանային թերթը, որի տիրույթը 2012 թվականին կազմել է 8 472 օրինակ[2]։
Խորհրդա-ֆինլանդական պատերազմի ժամանակ (1939-1940) Լոյմաա են տեղափոխվել Կյուուրյոլից ռուսալեզու ուղղափառ բնակիչները[3]։
1969 թվականին Լոյմաան քաղաքի կարգավիճակ է ստացել։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | 1980 | 1985 | 1990 | 1995 | 2000 | 2005 | 2008 | 2010 | 2013[4] |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակչություն | 18 612 | ▼ 18 564 | ▼ 18 457 | ▼ 18 042 | ▼ 17 585 | ▼ 17 300 | ▼ 17 115 | ▼ 16 916 | ▼ 16 761 |
Նշանավոր տեղացիներ և բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մալտո Վալտոնեն, Ֆինլանդացի սցենարիստ, դերասան և երաժիշտ: Leningrad Cowboys ռոք խմբի անդամ։
- Վյաինյո Տիիրի, ֆիննական մարմնամարզիկ, ամառային օլիմպիական խաղերի դափնեկիր:
- Վալերիյ Պիսիգին, ռուս գրող, պատմաբան, 2004-2009 թվականներին ապրել է ԼոյմաաՌյում։
- Ռեյնո Կուուսքոսկի, Ֆինլանդիայի վարչապետը 1958 թվականին։
Հետաքրքրիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լոյմաա քաղաքի ուսուցիչ Լասի Մետտյալան Վլադիմիր Վիսոցկիի ստեղծագործությունների առաջին թարգմանիչն է ֆիներեն լեզվով[5]։
- Լոյմաա քաղաքի աշակերտները թողարկել են հայտնի մարդկանց բաղադրատոմսերով խոհարարական գիրք: Ավագ դպրոցի աշակերտները դիմել են 200 համաշխարհային հայտնի մարդկանց և խնդրել նրանց կիսվել իրենց սիրած ուտեստների բաղադրատոմսերով: Դպրոցականների խնդրանքին արձագանքող 60 աշակերտներից մեկը ֆիննական ավտոարշավոր Կիմի Ռայկկոնենն էր և այլն[6]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շվեդիա, Օմոլ, Ուդեվալլա
- Իսլանդիա, Մոսֆեդլսբայր
- Նորվեգիա, Ֆրոգն, Շեին
- Ռուսաստան, Կիևյան Ռուսիա
- Էստոնիա, Թյուրի, Յիխվի[7]
- Դանիա, Թիստեդ, Գրենո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Suomen pinta-ala kunnitain 1.1.2023 (фин.) — MML.
- ↑ Levikintarkastus Oy Արխիվացված 2013-06-14 Wayback Machine(ֆին.)
- ↑ Зимняя война финляндских русских - солдаты с русскими фамилиями защищали свою родину так же мужественно, как и финноязычные // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 13 марта 2020.(Ստուգված է 17 Մարտի 2020)
- ↑ Suomen asukasluvut kuukausittain — Kunnittain aakkosjärjestyksessä Արխիվացված 2013-09-28 Wayback Machine 31.8.2013. Väestörekisterikeskus(ֆին.)
- ↑ «Песни В.Высоцкого в финском исполнении». Արխիվացված է օրիգինալից 2018-01-26-ին. Վերցված է 2010-10-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Мясной рулет от Кими Райкконена». Արխիվացված է օրիգինալից 2010-06-12-ին. Վերցված է 2010-10-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «У Йыхви — новый дружественный город». Արխիվացված է օրիգինալից 2014-09-05-ին. Վերցված է 2010-10-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 8 (օգնություն)