Jump to content

Լոյմաա

Լոյմաա
Տեսակքաղաք և municipality of Finland?
Երկիր Ֆինլանդիա
ՎարչատարածքՎարսինայս-Սուոմի
Մակերես848,09 կմ² (հունվարի 1, 2023)[1]
Ձևավորում1921
60°51′00″N 23°03′30″E / 60.85°N 23.058333333333°E / 60.85; 23.058333333333
Քարտեզ
Քարտեզ

Լոյմաա (ֆիններեն՝ Loimaa), քաղաք և կոմունա Արևմտյան Ֆինլանդիա նահանգի բուն Ֆինլանդիայի գավառում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոյմաա քաղաքը գտնվում է Ֆինլանդիայի հարավ-արևմտյան մասում, 65 կիլոմետր հեռավորության վրա՝ Տուրկուից հյուսիս-արևելք: Վարչական առումով գտնվում է Հարավարևմտյան Ֆինլանդիայի (Varsinais-Suomi) նահանգի Արևմտյան Ֆինլանդիայի գավառում:

Քաղաքին են պատկանում նաև շրջապատող գյուղական շրջանները։ Լոյմաայի ընդհանուր մակերեսը 852 կմ2 է: Բնակչության թիվը 16 761 մարդ (2013 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ)։ Բնակչության խտությունը հավասար է 19,76 մարդ/կմ2:

Քաղաքի միջով հոսում է Լոյմիյոկի գետը, որը Կոկեմյենյոկիի հոսանքն է և թափվում է Բոտնիկի ծոցում:

Լոյմաա բնակավայրը ստեղծվել է ոչ ուշ, քան XIV դարում: Առաջին գրավոր հիշատակումը վերաբերում է 1439 թվականին: Միջին դարերում մտել է Սաթակունտի շրջան։ Մինչև 20-րդ դարի սկիզբը Լոյմաայի բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն էր:

1876 թվականին քաղաքում երկաթուղի է կառուցվել, իսկ երկաթուղային կայարանի շենքը ներկայումս հանդիսանում է պետության կողմից պահպանվող ճարտարապետական հուշարձան:

1914 թվականից քաղաքում լույս է տեսնում Loimaan Lehti տարածաշրջանային թերթը, որի տիրույթը 2012 թվականին կազմել է 8 472 օրինակ[2]։

Խորհրդա-ֆինլանդական պատերազմի ժամանակ (1939-1940) Լոյմաա են տեղափոխվել Կյուուրյոլից ռուսալեզու ուղղափառ բնակիչները[3]։

1969 թվականին Լոյմաան քաղաքի կարգավիճակ է ստացել։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի 1980 1985 1990 1995 2000 2005 2008 2010 2013[4]
Բնակչություն 18 612 ▼ 18 564 ▼ 18 457 ▼ 18 042 ▼ 17 585 ▼ 17 300 ▼ 17 115 ▼ 16 916 ▼ 16 761

Նշանավոր տեղացիներ և բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մալտո Վալտոնեն, Ֆինլանդացի սցենարիստ, դերասան և երաժիշտ: Leningrad Cowboys ռոք խմբի անդամ։
  • Վյաինյո Տիիրի, ֆիննական մարմնամարզիկ, ամառային օլիմպիական խաղերի դափնեկիր:
  • Վալերիյ Պիսիգին, ռուս գրող, պատմաբան, 2004-2009 թվականներին ապրել է ԼոյմաաՌյում։
  • Ռեյնո Կուուսքոսկի, Ֆինլանդիայի վարչապետը 1958 թվականին։

Հետաքրքրիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լոյմաա քաղաքի ուսուցիչ Լասի Մետտյալան Վլադիմիր Վիսոցկիի ստեղծագործությունների առաջին թարգմանիչն է ֆիներեն լեզվով[5]։
  • Լոյմաա քաղաքի աշակերտները թողարկել են հայտնի մարդկանց բաղադրատոմսերով խոհարարական գիրք: Ավագ դպրոցի աշակերտները դիմել են 200 համաշխարհային հայտնի մարդկանց և խնդրել նրանց կիսվել իրենց սիրած ուտեստների բաղադրատոմսերով: Դպրոցականների խնդրանքին արձագանքող 60 աշակերտներից մեկը ֆիննական ավտոարշավոր Կիմի Ռայկկոնենն էր և այլն[6]։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Suomen pinta-ala kunnitain 1.1.2023 (фин.) — MML.
  2. ↑ Levikintarkastus Oy Արխիվացված 2013-06-14 Wayback Machine(ֆին.)
  3. ↑ Зимняя война финляндских русских - солдаты с русскими фамилиями защищали свою родину так же мужественно, как и финноязычные // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 13 марта 2020.(Ստուգված է 17 մարտի 2020)
  4. ↑ Suomen asukasluvut kuukausittain — Kunnittain aakkosjärjestyksessä Արխիվացված 2013-09-28 Wayback Machine 31.8.2013. Väestörekisterikeskus(ֆին.)
  5. ↑ «Песни В.Высоцкого в финском исполнении». Արխիվացված օրիգինալից 2018-01-26-ին. Վերցված է 2010-10-04-ին.
  6. ↑ «Мясной рулет от Кими Райкконена». Արխիվացված օրիգինալից 2010-06-12-ին. Վերցված է 2010-10-04-ին.
  7. ↑ «У Йыхви — новый дружественный город». Արխիվացված օրիգինալից 2014-09-05-ին. Վերցված է 2010-10-04-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 8 (օգնություն)