Լոթար դե Մեզիեր
Լոթար դե Մեզիեր | |
Կուսակցություն՝ | Քրիստոնեական-դեմոկրատական միություն |
---|---|
Կրթություն՝ | Հանս Այսլերի անվան բարձրագույն երաժշտական դպրոց և HU Berlin |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և երաժիշտ |
Ծննդյան օր | մարտի 2, 1940[1][2][3] (84 տարեկան) |
Ծննդավայր | Նորդհաուզեն, Գերմանիա[4] |
Դինաստիա | Maizière? |
Քաղաքացիություն | Գերմանիա և Արևելյան Գերմանիա |
Ամուսին | Marianne Strodt? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Լոթար դե Մեզիեր (գերմ.՝ Lothar de Maizière, մարտի 2, 1940[1][2][3], Նորդհաուզեն, Գերմանիա[4]), գերմանացի քաղաքական գործիչ, ԳԴՀ նախարարների խորհրդի առաջին և միակ ոչ կոմունիստական նախագահ (1990 թվականի ապրիլի 12-ից հոկտեմբերի 2-ը), ԳԴՀ Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ (1989-1990)։ Գերմանիայի հատուկ հանձնարարությունների նախարար (1990)։ 1990 թվականի դեկտեմբերին, այն բանից հետո, երբ նա բացահայտվել է որպես «Շտազի» գործակալ, հեռացել է քաղաքականությունից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դե Մեզիերը հուգենոտական ծագում ունի։ Լոթար դե Մեզիերի հորեղբայրը՝ Ուլրիխ դե Մեզիերը, Վերմախտի և Բունդեսվերի շտաբի գեներալն էր, իսկ նրա զարմիկը՝ Թոմաս դե Մեզիերը ՔԴՄ-ի գործող քաղաքական գործիչ է, Գերմանիայի պաշտպանության նախարար (2011-2013), ներքին գործերի նախարար (2013-2018)։
Դե Մեզիերը ավարտել է Բեռլինի Էյսլերի անվան երաժշտության բարձրագույն դպրոցը ալտի դասով (1965) և հաջորդ 10 տարիներին նվագել է սիմֆոնիկ նվագախմբում, այնուհետև բժշկական պատճառներով հրաժարվել է երաժշտական կարիերայից, ավարտել է Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և աշխատել որպես իրավաբան։
1956 թվականին անդամակցել է Արևելյան Գերմանիայի ՔԴՄ-ին։ 1989 թվականի նոյեմբերին դարձել Է ԳԴՀ ՔԴՄ նախագահ։ 1989 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 1990 թվականի ապրիլի 12-ը եղել է նախարարների խորհրդի նախագահի տեղակալ։ Դե Մեզիերն 1990 թվականի մարտի 18-ին ընտրվել է ԳԴՀ ժողովրդական պալատ։ Պատմության մեջ է մտել որպես ԳԴՀ նախարարների խորհրդի վերջին նախագահ, այդ պաշտոնը նա զբաղեցրել է 1990 թվականի ապրիլի 12-ից հոկտեմբերի 2-ը։
Գերմանիայի միավորումից հետո Հելմուտ Կոլը դարձել է Միացյալ Գերմանիայի կառավարության ղեկավար։ 1990 թվականի հոկտեմբերի 3-ին Լոթար դե Մեզիերը նշանակվեց հատուկ հանձնարարությունների դաշնային նախարար։ 1990-ի հոկտեմբերի 1-2-ը տեղի ունեցավ ՔԴՄ-ի միավորման 38-րդ համագումարը։ Լոթար դե Մեզիերը զբաղեցրել է Միավորված ՔԴՄ-ի փոխնախագահի պաշտոնը։
Լոթար դե Մեզիերի քաղաքական կարիերան շատ կարճ էր։ Շուտով հայտնի «Der Spiegel» ամսագիրը հրապարակեց իր սեփական հետաքննության տվյալները, որում հաղորդվում էր, որ Լոթար դե Մեզիերը ԳԴՀ անվտանգության նախարարության (Շտազի) «ոչ պաշտոնական աշխատակից» է (գործակալ)՝ «Չերնի» (Czerni) ծածկանունով[5][6]։ Դե Մեզիերը սկզբում փորձել է հերքել այդ պնդումը, սակայն բացահայտող հրապարակումների հետևանքով 1990 թվականի դեկտեմբերի 17-ին հրաժարական է տվել։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարեկամության շքանշան (Ռուսաստան, 2010 թվականի փետրվարի 24), Ռուսաստանի և Գերմանիայի ժողովուրդների միջև բարիդրացիության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար[7]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վարչապետ դե Մեզիերի աշխատակցուհին և նրա մամուլի քարտուղարը 1990 թվականին եղել է Անգելա Մերկելը։
- Լոթար դե Մեզիերը «Պետերբուրգյան երկխոսություն»[8] ֆորումի պատվավոր նախագահն է գերմանական կողմից։
- Դե Մեզիերը Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր է[9]։
- Լոթար դե Մեզիերը Դելփյան միջազգային խորհրդի դեսպանն է[10], որը հիմնադրվել է 1994 թվականին՝ Միջազգային Դելփյան խաղեր անցկացնելու համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ ««Ehrlich, treu, zuverlässig» — «Der Spiegel», 50/1990». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ ««Who's Who» — Lothar de Maizière». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 24 февраля 2010 года № 241 «О награждении орденом Дружбы де Мезьера Л.»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Немецкий координационный комитет». // petersburger-dialog.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Organ.Gnesin-Academy.Ru — РАМ имени Гнесиных — Кафедра органа и клавесина». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Delphic Ambassadors». //delphic-games.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)(անգլ.)|publisher=
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոթար դե Մեզիեր» հոդվածին։ |
|
- Գերմանիայի քրիստոնեական-դեմոկրատական միության անդամներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Մարտի 2 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գերմանիայում ծնվածներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- Գերմանացի ալտահարներ
- Հուգենոտներ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Արտաքին գործերի նախարարներ
- Գերմանացի դիվանագետներ
- Գերմանացի իրավաբաններ
- Գերմանիայի կառավարության ղեկավարներ
- Գերմանացի երաժիշտներ