Jump to content

Լյուքսեմբուրգյան Աստվածամոր տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուքսեմբուրգյան Աստվածամոր տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար և Jesuit church?
ԵրկիրԼյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ
ՏեղագրությունԼյուքսեմբուրգ[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Luxembourg?
Հիմնական ամսաթվերը1938
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետJean du Blocq?
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված1938
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Cathédrale Notre-Dame de Luxembourg Վիքիպահեստում
web.archive.org/web/20161114140746/http://cathedrale.cathol.lu/

Լյուքսեմբուրգյան Աստվածամոր տաճարը (լյուքս.՝ Kathedral Notre-Dame vu Lëtzebuerg, ֆր.՝ Cathédrale Notre-Dame de Luxembourg, գերմ.՝ Kathedrale unserer lieben Frau von Luxemburg) Լյուքսեմբուրգի հարավային հատվածում գտնվող հռոմեական-կաթոլիկ մայր տաճարն է։ Իսկզբանե այն եղել է Հիսուսյանների տաճար՝ կառուցված 1613-1621 թվականներին ճարտարապետ Ժ. Դյու Բլոկի կողմից[2]։

Պատմություն և տաճարի նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը վաղ գոթական ճարտարապետության վառ օրինակ է, սակայն այն վերածննդի ճարտարապետությունից շատ տարրեր և զարդարանքներ է պարունակում։ Տաճարը զարդարում են հարուստ խորանները, որոնք պարունակում են մավրիտանական ոճային տարրեր։ 18-րդ դարի վերջում տաճարն ստացավ Աստվածամոր հրաշագործ կերպարը՝ սգավորների մխիթարիչ, ինչն էլ համարվում է քաղաքի և ժողովրդի հովանավորը։ Ներկա ժամանակում այդ կերպարը գտնվում է տաճարի հարավային հատվածում և ուխտագնացության վայր է։ Ամեն տարի Սուրբ Զատիկից հետո հինգերորդ կիրակի օրը այստեղ տոնվում Սուրբ Լյուքսենբուրգյան Կույսի օրը[3]։

Կառուցումից հետո մոտավորապես 50 տարի շարունակ տաճարը կոչվում էր Սուրբ Մարիայի տաճար, իսկ 1870 թվականին Հռոմի Պապ Պիոս IX-ը այն օծեց որպես Աստվածամոր տաճար։

Տաճարում կան բազմաթիվ քանդակներ, Լյուքսեմբուրգի Մեծ հերոսների կրիպտե-գերեզմանններ, որի մուտքը հսկում են երկու բրոնզե առյուծներ, ինչպես նաև Բոհեմիայի թագավորի ու Լյուքեմբուրգյան կոմս Հովհաննես Կույրի դամբարանները։

1935-1939 թվականների ընթացքում տաճարը վերակառուցվեց[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Glaube, Liebe, Hoffnung. Feierliche Eröffnungsandacht leitet Muttergottesoktave im Mariendom ein. In: Luxemburger Wort, Tageszeitung vom 22. April 2013; Leitartikel
  3. Stimmen aus Maria-Laach, Band 58, Herder Verlag, Freiburg, 1900, S. 58; (Ausschnittscan)
  4. Nähere Informationen zur großen Kathedralorgel

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուքսեմբուրգյան Աստվածամոր տաճար» հոդվածին։