Լյուդմիլա Սեմանովա
Արտաքին տեսք
Լյուդմիլա Սեմանովա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1928 (96 տարեկան) |
Ծննդավայր | Վոլոգդայի մարզ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա (1947) |
Մասնագիտություն | բալետի պարող և բալետի ուսուցիչ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ |
Լյուդմիլա Վիկտորովնա Սեմանովա (ռուս.՝ Людмила Викторовна Семанова, մայիսի 4, 1928, Վոլոգդայի մարզ), բալետի խորհրդային արտիստուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1963 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1946 թվականին ավարտել է Լենինգրադի Վագանովայի անվան պարարվեստի ուսումնարանը։ 1947 թվականից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի պարուհի։ 1948 թվականից (բացի 1952-1965 թթ.)՝ Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի պարուսույց։
Դերապարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործություն | Հեղինակ | Դերապար |
---|---|---|
«Գայանե» | Արամ Խաչատրյան | Գայանե |
«Սևան» | Գրիգոր Եղիազարյան | Ռուզան |
«Մարմար» | Էդգար Հովհաննիսյան | Մարմար |
«Խանդութ» | ըստ Սպենդիարյանի երաժշտության | Չմշկիկ |
«Կարապի լիճը» | Պյոտր Չայկովսկի | Օդետա-Օդիլիան |
«Ժիզել» | Ադոլֆ Ադան | Ժիզել |
«Մոխրոտը» | Սերգեյ Պրոկոֆև | Մոխրոտը |
«Դոն Կիխոտ» | Լյուդվիգ Մինկուս | Կիտրի |
«Շեհերազադե» | Ռիմսկի-Կորսակով | Գյուլնար |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 279)։ |