Լիսանդրո Ֆարմիկա
Լիսանդրո Ֆարմիկա | |
---|---|
Նաև հայտնի է որպես | Lissandro |
Ծնվել է | հոկտեմբերի 2, 2009 (14 տարեկան) Տեդեն |
Երկիր | Ֆրանսիա |
Ժանրեր | ֆրանսիական փոփ երաժշտություն, Մանկական երաժշտություն, ռոքաբիլի և սոուլ |
Մասնագիտություն | երգիչ և հնչյունավորող |
Լիսանդրո Ֆարմիկա (ֆր.՝ Lissandro Farmica, հոկտեմբերի 2, 2009, Տեդեն), ֆրանսիացի երգիչ, «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հաղթողը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիսանդրոն ծնվել է 2009 թվականին Տեդենում։ Տղան երգում է հինգ լեզվով, կրկնօրինակում արտասահմանյան սերիալներ ֆրանսերենով և երազում է դառնալ լոգոպեդ։ Նաև տղան ցանկանում է միանալ «Աստղային պատերազմներ» ֆրանշիզային։ Որպես ընտանի կենդանիներ պահում է մոպս և ճագար։ Դեռ հինգ տարեկանում տղան տարվել է Էլվիս Փրեսլիի ստեղծագործությամբ, ինչի պատճառով էլ ստացել է էլվիսանդրո զվարճալի մականունը[1]։
Վաղ մանկությունից Լիսանդրոն սկսել է վոկալի դասեր ստանալ։ Նրան դասավանդողների թվում էին Մարինա Դ'Ամիկոն՝ xfactor-ի երկրորդ սեզոնի եզրափակիչի արծաթե մասնակիցը, և երգիչ Միկան[1]։
La voice kids France
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիսանդրոյի դեբյուտը եղել է 2020 թվականին La voice kids France մրցույթում։ Կույր լսումների ժամանակ նա կատարել է «Too Much» երգը և ընդգրկվել Ջենիֆեր Բարտոլիի թիմում։ Մենամարտի փուլում կատարել է «Les Playboys» երգը։ Կիսաեզրափակչում երգել է «One Way of Another» երգը և մտել եզրափակիչ։ եզրափակիչ փուլում տղան հանդես է եկել «Blame it on a Bloogie» երգով, սակայն հաղթանակը բաժին է հասել Ռեբեկա Սայակին Պատրիկ Ֆիորեի թիմից[1]։
Մանկական Եվրատեսիլ 2022
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի հոկտեմբերի 28-ին Ֆրանսիան Լիսանդրոյին հաստատել է որպես Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի մասնակցի[2]։ Մրցույթի ժամանակ տղան կատարել է «Oh, Mamman!» երգը (ֆր.՝ Օ, մայրիկ).
Ուրախ ենք ողջունել Լիսանդրոյին Մանկական Եվրատեսիլի մեծ ընտանիքում։ Նա տաղանդով լի երիտասարդ արտիստ է՝ Հայաստանում Ֆրանսիայի գույները պաշտպանելու համար։ - Ալեքսանդրա Ռեդդե-Ամիել, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար
|
Ինքը՝ Լիսանդրոն, որպես մրցույթի մասնակից ընտրվելու առթիվ լի էր տպավորություններով․
2022 թվականի դեկտեմբերի 11-ին Լիսանդրոն հաղթել է Մանկական Եվրատեսիլում[3]։ Նա վաստակել է 203 միավոր և դարձել երկրորդ հաղթողը Ֆրանսիայից։ Երկրորդ տեղը բաժին է հասել հայաստանցի երգչուհի Նարա Ղազարյանին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Лиссандро Формика». 24SMI (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ Neil Farren (2022 թ․ հոկտեմբերի 28). «🇫🇷 France: Lissandro to Junior Eurovision 2022». Eurovoix (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Lissandro - Winner of Junior Eurovision 2022 - France». junioreurovision.tv (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
|