Լիս Վեգան ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 20-ին Հավանա քաղաքում` Լասարո Վեգայի և Մարթա Էլենա Գալսվեսի ընտանիքում։ Ծնողները բաժանվել են, երբ Լիսը եղել է 10 տարեկան։ Լիս Վեգան ունի քույր, որին ծնողները որոշել են անվանել կրկին Լիսեկա Վեգա Գալվես, հետագայում նա որոշել է վերցնել «Լիս Վեգա» կեղծանունը։ Ծնողների հետ շփվում է հազվադեպ, քանի որ նրանք ապրում են Հավանայում, իսկ Լիսը՝ Մեքսիկայում։ 1991 թվականի սեպտեմբերի 27-ին հանդես է եկել որպես պարուհի և մի քանի տարի աշխատել Կուբայում, այնուհետև տեղափոխվել Մեքսիկա, որտեղ շարունակել է իր պարային կարիերան, իսկ 1997 թվականին, երբ ժամանել է Մեքսիկա, որոշել է դառնալ դերասանուհի։ Մեքսիկայի կինեմատոգրաֆիայում առաջին անգամ հանդես է եկել 2004 թվականին։
2008 թվականին ամուսնացել է մեքսիկացի դերասան Ֆեդերիկո Դիասի հետ, սակայն զույգի համատեղ կյանքը չի ստացվել ամուսնու համասեռական լինելու պատճառով։ Նույն տարում զույգն ամուսնալուծվել է։